Վեցերորդ պատվիրանը

2012-01-23

հեղինակ: Հայր Մեչիսլավ Պետրովսկի

 

Ես մի աղջկա հետ ծանոթացա: Մենք նամակագրական կապ հաստատեցինք, զանգահարեցինք միմյանաց և սկսեցինք հանդիպել: Նա ուրիշ քաղաքից գալիս էր ու  մնում էր այն տանը, որը վարձակալել էի: Գիշերելու հետ խնդիր չեր առաջանում: Սկզբում ամեն ինչ նորմալ էր: Մենք միասին կինո էինք գնում, սբոսնում հետո սկսեցինք քնել նույն անկողնում և սեռական կյանք վարել: Ինձ թվում էր, թե ամեն ինչ նորմալ է, չնայած, խղճի խայթ էի զգում: Ժամանակի ընթացքում այն խեղդեցի իմ մեջ, և վերջացան զրույցներն ու զբոսանքները: Մնաց միայն սեքսը: Մի տարի անց մեր հանդիպումները սկսվում ու ավարտվում էին անկողնում, պոռնոգրաֆիկ ֆիլմերի դիտմամբ: Երբեմն բարեկամուհիներիցս մեկը ինձ հյուր էր գալիս, ես գնում էի եկեղեցի, խոստովանանք կատարում: Բայց չէի զղջում մեղքերիս համար: Ամեն անգամ սպասում էի, նրա հետ անկողնում հայտնվելուն:

            Երկու տարվա ծանոթությունից հետո մենք որոշեցինք ամուսնանալ: Արդեն պլանավորում էինք հարսանիքը, երբ ամեն ինչ բեկորների վերածվեց: Երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ կատարվածի պատճառը: Սկսեցի խմել ու ընկա խորը անդունդի մեջ:

            Մայրս զանգահում էր ինձ ու լացով խնդրում, որ գնայի Չենստոխով և այնտեղ աղոթեյի Աստվածամորը, քանի որ միայն նա կարող էի ինձ փրկել: Գնացի և մի քանի ժամ աղոթեցի սրբապատկերի առջև: Այդ ժամանակ հասկացա՛, որ Աստվածամայը սպասել է ինձ: Հասկացա՛ նաև, թե ինչ ծանր մեղք եմ գործել` ապրելով անասունի նման: Հասկա՛ցո, որ վեցերորդ պատվիրանի դեմ եմ գործել, կորցրել եմ իրական Աստծուն և մոռացել եմ սիրելը: Սեքսը իմ <<աստվածն>> էր դարձել:

            Ես նայում էի Աստվածամոր պատկերին և այտեղ տեսնում էի իմ ծնողներին, ովքեր խնդորմ էին ինձ, որ փոխեմ մեղսավոր կյանքս: Տեսնում էի ինձ ծիծաղելով ու ասելով, որ բոլորը այդպես են ապրում: Տեսնում էի թե ինչ եմ արել և չէի կարողանում զսպես արցունքներս: Վերադառնալով անկեղծորեն, զղջացի մեղքերիս համար և խոստովանեցի: Հիսուսը սկսեց փոխել իմ սիրտը ու ես զգացի թե որքան շատ է Նա ինձ սիրում: Այսօր ես շնորհակալ եմ Նրան, որ օգնեց ինձ վեր կենալ երբ ընկած էի: Շնորհակալ եմ նաև նրա համար, որ մի օր եկեղեցում հանդիպեցի մի աղջկա, ով ինձ օգնեց հասկանալ իմ մեղավր լինելը: Հենց նա ինձ տվեց <<Սիրեցեք միմյանց>> ամսագիրը: Հիմա մենք զույգեր ենք և ես համոզված եմ, որ հենց Հիսուս ինքը մեզ մոտեցրեց: Մենք միասին մաս կազմեցինք Մաքուր Սրտերի շարժմանը ու հասկացա, որ  կյանքը իմասն ունի միայն Հիսուսի հետ:

Ընթերցող

Մինչամուսնական սեռական կյանքը, ամուսնական դավաճանությունը, բաժանությունները, հակաբեղմնավորիչները, պոռնոգրաֆիան, արհեստական վիժումները, հեշտամահությունը, արհեստական բեղմնավորումը, Կպչող միասեռական կապերը, Քրիստոնեական խորհրդանիշերի և արժեքների հանդեպ ատելությունը. այս ամենը վկայում են ներկա աշխարհի հոգևոր ճգնաժամի մասին: Մարդիկ սեփական կամքով չեն ուզում իմանալ Ավետարանի ճշմարտությունների մասին, նրանք խոնարհվում են, հաճույքներին ու սպառողականությանը, իսկ դա բերում է սրտերի քարացման, խղճի խայթի անզգայացման և հոգևոր մահվան: Տեղի է ունենում անխուսափելի հետընթաց և մարդկությունը գնում է վայրի ժամանակները: Երբ մարդիկ արհամարհում են <<Մի՛ սպանիր>>, <<Մի՛ շնացիր>> պատվիրանները, նրանք գնում են ակնհայտ մահվան: Այդ պատճառով Սիրող Աստվածը զգուշացնում է. <<Ո՛չ մի անբարոյական, ո՛չ մի իդեալապաշտ, ո՛չ մի այլասերված, ո՛չ մի հոմոսեքսուալ կամ մանկապիղծ, գող, կեղծավոր կամ հարբեցող, բանսարկու կամ հափշտակող Աստծո արքայությունը չեն ժառանգի (1 Կոր. 6,9-10):

            Ամենասարսափելին այն է, որ այս այլասերվածության խառնարանի մեջ են ընկնում շատ մկրտվածներ: Ամեն մի մեղք (հատկապես սեքսուալ) գործված գիտակցաբար և ազատ կամքով, մշտապես մեղքի մեջ գտնվելն ու դրանից ազատվել չցանկանալը մարդը իրենից հեռացնում է Աստծո սերը և ընտրում է եսասիրությունը, ատելությունն ու դժբախտությունը: Դրա համար մենք պետք է խորշենք մեղքից, ամենաառաջինը կախված մեր սեռականության հետ, քանի որ դրանք սնում են եսասիրությունն ու սպանում են սերը մեր մեջ, մեզ կախված են դարձնում ֆիզիքական հաճույքներից և վերջնական հաշվով մեզ հանձնում են չար ոգիներին:

            Հիսուս Քրիստոսը սովորեցնում է, որ սերը ամենակարևորն է, իսկ սեռական հաճույքը և զգացմունքները պետք է ենթարկելի լինեն: Դրա համար անհրաժեշտ է, որ մենք սրբակենցաղ լինենք, այլասերվածությունից հեռու մնանք: Ամեն մարդ արժանապատվորեն կարող է իշխել իր ցանկությունների և հույզերի վրա: Չպետք է ընդառաջ գնալ անսանձելի կրքերին, ինչպես դա անում են հեթանոսները, որոնք չեն ճանաչում իրական Աստծուն (1Թես. 4,3-5): Ոչ մի արդարացում չկա մինչամուսնական սեռական կյանքի համար: Եթե դու իրոք սիրում ես քո ընկերուհուն, ապա այդ սերը քեզ ուժ կտա հրաժարվել սեռական կյանքից մինչև ամուսնությունը և թույլ կտա ճաշակել ամուսնության խորհրդի քաղցրությունը: Իսկ աղջիկը իր ընկերոջը պետք է օգնի հասկանալ, որ միայն Հիսուս Քրիստոսը կարող է օրհնել իրենց սեռական կյանքը, միայն ամուսնության խորհրդի միջոցով, որտեղ սուրբ հոգին միացնում է նրանց հոգին և մարմինները: Եվ միայն այդ ժամանակ նրանց սեռական կյանքը կդառնա հոգեմարմնական միասնություն` միավորված եռանձ Աստծո մեջ:

Դրա համար մինչամուսնական հարաբերությունների ընթացքում զույգերը պետք է ուշադիր լինեն, էմոցիաների, ժեստերի և սիրո արտահայտման ձևերի մեջ: Հոգևոր փոփոխությունը հարաբերությունների մեջ պետք է առաջնային դեր խաղա: Կրքոտ համբյուրներն ու փաղաքշանքները տեղին չեն քանզի դրանք նախատեսված են ամուսինների համար ինտիմ մտերմության համար: Բնականաբար, այս մասում սահմանափակումները դժվար են, բայց դա անհրաժեշտ է եսասիրությունը հաղթահարելու համար: Տեր Հիսուսը հիշեցնում է. <<Աստված մեզ ոչ թե անմաքրության այլ սրբության համար է կանչել: Ուրեմն ով արհամարհում է այս կոչը, արհամարհում է ոչ թե մարդուն այլ Աստծուն, որը ձեզ տալիս է իր Սուրբ Հոգին (1Թես. 4,6-8):

            Սերը- մարդային սրտերի մեծագույն գանձն է: Ամուսնության խորհուրդը կայանում է նրա մեջ, որ զույգերը կանչում են Սուրբ Հոգին ու թույլ են տալիս, որ այն բնակվի իրենց սրտերում:

<<Մարմնի Աստվածաբանության>> մասին Հովհաննես Պողոս 2-րդ

Որպեսզի սերը գեղեցիկ ու հավերժ լինի այն պետք է լինի Աստծո պարգևը: Որպեսզի այդ <<Գեղեցիկ Սերը>> լինի նվեր մարդուց մարդը, այն պետք է բխի նրանից թե Ով է Պարգևողը և Ով է հենց Պարգևը: երբ մենք խոսում ենք <<Գեղեցիկ Սիրո>> մասին, մենք խոսում ենք մարդկային գեղեցկության մասին, որը սուրբ Հոգու միջոցով դառնում է ընդունակ այդպիսի սիրո, մենք խոսում ենք տղամարդու և կոնոջ գեղեցկության մասին: Մարդու մեջ այդ գեղեցկությունը բխում է Աստծուց և հավասար է սիրո: Այդ երկուսն էլ Աստծուց են առաջացած: Տղամարդն ու կինը անհատականություններ են, որոնք պարգևում են մեկը մյուսին: Նրանց փոխադարձ պտուղը (լինել կին և ամուսին) բխում է Սուրբ Հոգու սկզբանական պարգևից, որից առաջանում է <<կյանքը>>: Այն ամենը ինչ ամուսինները խոստանում են մեկը մյուսին` սերը, հավատարմությունն ու մաքրությունը, որ չեն թողնի մեկը մյուսին մինչ մահ կարևոր է միայն <<Գեղեցիկ Սիրո>> շրջանակներում: Այս  կարելի  է սովորել միայն աղոթքի միջոցով: Աղոթքը Աստծո հետ լինելն է, սեփական սիրտը Սուրբ Հոգով լցնելն է, որը հենց աղբյուրն է <<Գեղեցիկ Սիրո>>: Սուրբ Պողոսը գրում է, որ աղոթքը Հիսուս Քրիստոսի հետ ներքին ներկայության վիճակն է: Միայն այդ պայմաններում Սուրբ Հոգին կարող է գործել մեր մեջ: Նա <<Գեղեցիկ Սիրով>> է լցնում բոլոր նրանց, ովքեր լսում և կատարում են Աստծո խոսքերը:

Մաքուր Սրտերի Շարժում

Ուստի հեթանոսները զարմանում են, որ դուք այլևս չեք մասնակցում նրաց այլասրումներին, և զայրանում են ձեր դեմ (1Պ. 4,4):

            Հռոմի Պապ Լևոն Մեծը գրում է. <<Աստծո մասին խորհելը տրված է միյայն մաքուր սիրտ ունեցողներին>>:  Եթե աչքերը սովորել են խավարին, չեն կարող նայել փայլուն լույսին: Այն ինչ մաքուր սրտերի համար երջանկություն է, մեղքի մեջ ապրողների համար դառնում է անտանելի պատիժ: Դրա համար մենք մեր աչքերը պետք է հեռու պահենք երկրային դատարկություններից, հետու մնանք մեղքի խավարից` որպեսզի կարողանաք նայել աստվածային լույսին:

            Երջանիկ կարող է լինել միայն այն մարդը, ով պարբերաբար լվանում է իր սիրտը քանի որ միայն մաքուր սրտով է հնարավոր սիրել և լինել Աստծո հետ: Հրավիրում ենք բոլորիդ ապրել ճշմարտության մեջ, որպեսզի կարողանաք տեսնել աստվածային լույսը: Մաքուր Սրտերի Շարժման անդամ դառնալու համար նախ անրհաժեշտ է զղջալ գործած մեղքերի համար, որից հետո ընդունել ապաշխարհության խորհուրդը, Սուրբ Հաղորդություն առնել, անբողջ սրտով վստահել անձը Հիսուսին և արտասանել հետևյալ աղոթքը.

            Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ քեզ, որ սիրում ես ինձ անսահման սիրով, որ խաչի վրա տվեցիր քո կյանքը ինձ համար` հավիտենական կյանք ապահովելու համար: Ես հավատում եմ, որ դու կարող ես պահպանել ինձ չարից և բարձրացնել խորը անկումներից, բուժել իմ ամենացավոտ վերքերը: Եղի՛ր իմ Աստվածն ու Փրկիչը,  տար ինձ Կյանքի միջով: Քեզ եմ տալիս իմ հիշողությունները, բանականությունը, կամքը, մարմինս ու հոգիս իմ սեռականության հետ մեկտեղ: Խոստանում եմ օգնի՛ր, սեռական կյանք չսկսել մինչ ամուսնության խորհրդի ընդունելը: Խոստանում եմ չգնել, չնայել ամսագրեր և ֆիլմեր պոռնոգրաֆիկ պարունակությամբ: (Աղջիկները ավելացնում են). <<Խոստանում եմ համեստ հագնվել և ուրիշների մոտ ցանկություններ և մեղսածին մտքեր չարթնացնել>>: Խոստանում եմ ամեն օր հանդիպել Քեզ հետ աղոթքի, Սուրբ Գրքի ընթերցանությա, Սուրբ Հաղորդության ընդունելու և երկրպագության մեջ: Խոստանում եմ պարբերաբար խոստովանել, չնկնել հուսհատության և թուլության մեջ, ընկնելու դեպքում անմիջապես վեր կենալ ու առաջ գնալ: Տեր իմ Հիսուս սովորեցրու ինձ պարբերաբար աշխատել ինքս ինձ վրա, վերահսկել իմ սեռական հակումները և հույզերը: Ինձ քաջություն տուր լողալու հոսքանքին հակառակ, որպեսզի երբեք թմրանյութեր չփորձեմ  և խուսափել այն ամենից ինչը թուլացնում է մարդկային կամքը. առաջին հերթին ալկոհոլն ու թմրանյութերը: Սովորեցրու ինձ վավրվել այնպես, որ իմ կյանքում Քո սերը ամենակարևորը լինի: Ամեն:

            Ամեն օր աղոթիր սա, որպեսզի հիշես քո պարտականություններն ու կիրառես այն կյանքիդ մեջ, իսկ անկումների դեպքում մի՛ հուսահատվիր և անմիջապես ձգտիր մաքրվելու խոստովանանքի, Սուրբ Հաղորդության միջոցով: Մշտապես մաքուր հոգեվիճակը և Սուրբ Հաղորդության ընդունումը քո համար պետք է նորմալ երևույլ լինի:

            Օրդ այնպես դասավորիր, որ այնտեղ ժամանակ լինի աղոթքի, աշխատանքի և հանգստի համար: Քաոսը միշտ ուրախացնում է սատանային, ով խառնաշփոթության մեջ որոգայթներ է լարում և գայթակղում է մարդուն: Այդ պատճառով քո համար օրակարգ կազմիր և հետևիր դրան: Բացարձակապես անհրաժեշտ է դաստիարակել ինքդ քո մեջ կարգ ու կանոն, հուսահատության չենթարկվել անհաջողության պահերին, քանի որ առանց ինքնադաստիարակման անհնարին է հասունանալ Սիրո համար: Քո առջև նպատակներ դիր, պայքարիր այն ամենի դեմ ինչը թեկուզ արտաքուստ չարիք է հիշեցնում: Մի թույլ տուր, որ փոփոխական տրամադրությունը իշխի քեզ, և հիշի՛ր որ լավ բաներին միշտ դժվարությամբ և եսասիրությունից հարաժարվելով են հասնում: <<Սիրեցեք Միմյանս>> ամսագրի պարբերաբար ընթերցումը օգնում է աճել սիրո և Մաքուր Սրտերի շարժման շարքերն անցնելու համար:

            Եթե դու որոշում ես կայացրել ՄՍՇ շարքերը անցնել, անպայման, մեր խմբագրություն գրիր կո կյանքի այդ կարևոր իրադարձության մասին: Հայտնիր մեզ քո անունն ու ազգանունը, փոստային և էլեկտրոնային հասցեները, ծնդյան և ՄՍՇ շարքերը անցնելու մասաթվերը: Տվյալներդ ստանալով` մենք քո անունը կգրանցեք ՄՍՇ գրքի մեջ և կուղարկենք քեզ հատուկ օրնության գիր: Բորոր նրանց համար ովքեր գրանցված են ՄՍՇ գրքի մեջ մենք պարբերաբար աղոթում ենք, հատկապես 15:00-ին` Աստվածային ողորմության ժամին:

            Մենք շատ ուրախ կլինենք մեր խմբագրությունում ընդունել ձեր կյանքի վկայությունները: Ձեր վկայությունների շնորհիվ այլ ընթերցողներ ևս կկարողանան գտնել աստծուն իրենց մեջ և հրաժարվեն մեղքից:

Իսրտե օրհնում եմ ձեզ:

Հայր Մեչիսլավ Պետրովսկի              

 

նախորդը   |   հաջորդը վերադարձ

Copyright © Wydawnictwo Agape Sp. z o.o. ul. Panny Marii 4, 60-962 Poznań, tel./ fax: 61/ 852 32 82 | tel. 61/ 647 26 86