<<Թողեք, որ երեխաները ինձ մոտ գան>>

2012-01-23

հեղինակ: Հայր Կշիշտով Սոխացկի

 

Ես ցավով հետևում եմ, թե ինչպես Ուկրաինայում, Լեհաստանում մարդիք ավելի ու ավելի են վախենում երեխաներ ունենալուց: Վախը առաջանում է, երբ երիտասարդները շատ վաղ հասակից սկսում են սեռական կյանքը` վախենալով  հղիացումից: Երկրորդ վախը ամուսնությունից հետո է,- <<Գոնե հասցնենք տնտեսությունը կարգի բերենք, գորե հասցնենք մեկս միուսովս ուրախանանք>>,- երրորդ վախը,- <<Միայն թե երեխաները շատ չլինեն>>,- չորրոդը,- <<Միայն  թե երեխան ամեն ինչ ունենա, ոչ մի բան չպակասի>>,- հինգերորդ,- <<Միայն թե երեխային չկորցնենք>>:

            Ես  մանկությունից լրիվ այլ հիշողություններ ունեմ. Մեր ժողովրդա-պետության վարդապետը ասում էր, որ մեկ երեխա ունենալով սահմանափակվելը սարսափելի է: Աստված մի արասցե նրա հետ ինչ որ բան պատահի, կխորդակվեն բոլոր հույսերը:

             Քանի~ անզավակ զույգեր ցանկանում են, բայց չեն կարողանում երեխաներ ունենալ: Քանի~ անգամ եմ Ուկրաինայում խնդրել Աստծուց, որ ամուսիններին երեխա պարգևի: Ես գլուխ եմ խոնարհում նրանց ցավի և երազանքի առջև:

            Աստվածաշունչը երեխաներին օրհնություն է անվանում: Սա որոշ կաթողիկե միություններում շատ լավ հասկանում են, օրինակ <<Նազարեթյան ընտանիք>> շարժման մեջ, իսկ Ուկրայինայում Բապտիստների միությունում: Երեխաները պարգև են: Աստծո մեծ պարգևը: Այդ միության անդամները մեծ սիրով ընդունում են այդ պարգևը դրա համար էլ նրանք մեծավմասամբ բազմանդամ են` 7-10 երեխա: Հաճախ պատահում է այնպես, որ բազմանդամ ընտանիքները ծաղրի առարկա են դառնում. Անխելքներ, չքավորներ, անպատասխանատուներ (կարծես թե նրանք չգիտեն, որ գոյություն ունեն պահպանակներ ու հակաբեղմնավորիչներ): Ահա մի տեսարան կյանքից. Կինը իր մի խումբ երեխաների հետ անցնում է շուկայի միջով: Ինչ որ առևտրական սկսում է նրան ծաղրել,- <<նրա ինչին են պետք այսքան երեխաներ, նա ինչ է կատու է>>,- մայրը կանգնում է և հանգիստ տոնով հարցնում է. <<Իսկ ի՞նչ կանեյիք այն երեխաներին, որոնց դուք արդեն չունեք>>,- առևտրականը պապանձվեց:

            Սարսափելի է անգամ մտածել, թե այստեղ ինչքան արհեստական վիժում է կատարվում: Մի կին վերջերս ասեց ինձ. <<Հայր սուրբ, թաքցնելու ոչինչ չկա, մեր մոտ դժվար է գտնել այնպիսի մի ընտանիք, որտեղ արհեստական վիժում արված չլինի: Այստեղ մենք բոլորս, կոտորածից փրկվածներ ենք>>:

            Այն ազգը, որ սպանում է իր երեխաներին ապագա չունի:

Գաղտնիք չէ, որ հիմա երեխաների հետ կապված բազում խնդիրներ կան: Ծնողները հաճախ նրանց հետ գլուխ չեն ելնում: Պատահում է, որ ոչ թե աշակերտները, այլ ուսուցիչներն են վախենում դպրոց գնալ: Բայց ես վաղուց մի բան եմ նկատել: Եթե ընտանիքում հավատ և սեր կա, ծնողները պահանջկոտ են երեխաների հանդեպ խնդիրներ, գրեթե, չի լինում: Ես լիովին համաձայն եմ այն մտքի հետ, որ ամուսինները իրենց երեխաներից առավել պետք է մեկը մյուսին սիրեն: Տրամաբանությունը պարզ է: Այնտեղ, որտեղ երեխաները տեսնում են ծնողների փոխադարձ ու խորը զգացմունքները, իրենց անվտանգ են զգում և մասնակից են դառնում կյանքում ամենադժվար բանին` փոխադարձ սիրուն դառնալով այդ սիրո կրողները: Միայն սերն է կյանք ծնում: Առանց սիրո կյանք չկա: Թող Աստված օրհնի բոլոր մանկական սրտերը: Թող բոլոր գյուղական արահետներով ու քաղաքային փողոցներով լսվի մանկական ծիծաղը: Թող բոլոր մայրերն ու հայրերը հրճվեն նայելով իրենց երեխաներին: Թող անհետանա վախը և հաղթանակի հույսը, որ բարի Աստվածը հոգ կտանի ամեն մի երեխայի համար: Թող Աստված օրհնի բոլոր նրանց ովքեր ծարավ են Աստծո տված պարգևին և մեծ ուրախությամբ ընդունում են այն: Թող իրական սերը հաղթահարի վախը:

Հայր Կշիշտով Սոխացկի, Ուկրաինա

նախորդը   |   հաջորդը վերադարձ

Copyright © Wydawnictwo Agape Sp. z o.o. ul. Panny Marii 4, 60-962 Poznań, tel./ fax: 61/ 852 32 82 | tel. 61/ 647 26 86