Սպանել երեխային

2010-11-15

 Ձեր թերթի մասին ես լսել եմ մեկ տարի առաջ, երբ ծանոթներիցս մեկը խոսում էր «Սիրեցեք միյանց» թերթի մասին՝ այն համարելով շատ օգտակար երիտասնդների համար: Ես ունեմ երեք երեխա առաջինը 18 տարեկան, երկրորդը 16, երրորդը 9 տարեկան եւ գիտեմ թե որքան դժվար է նարանց հետ խոսել առանձին  թեմաների շուրջ: Մեր սերունդը մեծացել է առանց քրիստոնեական գիտելիքների: Միայն մի քանի տարի առաջ ես սկսեցի ընթերցել «Ռոզարի» ամսաթերթը, որով եւ սկսվեց իմ քրիստոնեական կրթությունը: Իմ ընտանիքում ինձ սովորեցրել են կիրակի օրերին մասնակցել սբ. Պատարագին ու աղոթել, ինչպես նաեւ մասնակցել եմ ուխտագնացությունների, բայց այն ժամանակ հոգեւոր կյանքը ինձ չէր հետաքրքրում: Աստված իմ կյանքում գոյություն չուներ եւ ես իմ կյանքը կառուցում էի այնպես ինչպես ուզում էի: Երբ ես սովորում էի Վարշավայի բժշկական համալ-սարանում դասախոսներից մեկը իր դասա-խոսությունը սկսեց հետեւյալ խոսքերով. « Եթե ժամանակին ձեր մայրերը հակաբեղմնավորիչների եւ աբորտի մասին իմանային, ապա հիմա այստեղ այսքան շատ չէիք լինի»: Այդ օրվանից շատ տարիներ են անցել եւ ես վստաորեն կարող եմ ասել, որ նման ցինիկ մարդը, որը ընդունակ է ոտնատակել մարդկային բոլոր զգացմունքները, իրավունք չունի ո՛չ բժիշկ, ո՛չ մանկավարժ լինելու: Ես վստահ եմ, որ մեզանից շատերին այդ բառերը վիավորեցին, բայց ոչ ոք համարձակություն չունեցավ առարկել դասախոսին: 

      Հինգերորդ կուրսում մենք ունեինք գինեկոլոգիայի դասաժամեր, որոնք անցկացնում էինք Վարշավայի կլինիկաներից մեկում: Այնտեղ կար մի բժիշկ-գինեկոլոգ, որը դաս էր վարում ուսանողների հետ: Դասերի ընթացքում նա ընդունում էր հաճախորդներին եւ դրանցից մեկին մեր ներկայութմաբ աբորտ արեց: Մենք տեսանք իսկսկան մղձավանջ: Փոքրիկ, արնաթաթախ մանկիկը, լրիվ ձեւավորված մարմնով, երեւում էին նույնիսկ կողոսկրերը, վարկյաններ անց հայտնվեց աղբամանի մեջ: Բժիշկը գիտակցում էր, որ եթե մայրը այդ վիճակում տեսներ իր արնաթաթախ երեխային սթրեսի մեջ կնկներ եւ սառը ձայնով ասաց բուժքրոջը. «Փակի՛ր, որ չտեսնի»: Այդ բժշկին ուսանողները չէին հետաքրքրում: Մեզ ոչ ոք չհարցրեց թե արդյոք ուզում ենք տեսնել այդ ամենը: Մեր հայացքները ուղղված եին դույլի մեջ, որտեղ ընկած էր մարդկային կյանք, որը ոչ մեկին պետք չէր:

       Աբորտից հետո բժիշկը հարցրեց թե հղիության որերորդ ամսում էր եւ երբ լսեց շփոթվեց, որովհետեւ օրենքով տասներկու շաբաթականից այն կողմ չի թուլատրվում աբորտ անել: Այդ երեխային ես ամիսներ շարունակ տեսնում էի իմ երազներում, ես գիտեի, որ աբորտը վատ բան է անկախ հղիության ժամկետից: Ես սկսեցի տարբեր նյութեր ընթերցել երեխայի ձեւավորման մասին: Եվ տարիներ անց դառնալով բժիշկ ինքս իմ առջեւ խնդիր դրեցի, որ երբեք եւ ոչ մի պարագայում աբորտ չեմ, անի եւ Աստծո օգնությամբ կարողանում եմ պահել խոստումս եւ կոչ եմ անում բոլոր բժիկներին նույն կերպ վարվել:

 

նախորդը   |   հաջորդը վերադարձ

Copyright © Wydawnictwo Agape Sp. z o.o. ul. Panny Marii 4, 60-962 Poznań, tel./ fax: 61/ 852 32 82 | tel. 61/ 647 26 86