»Սիրեցեք միմյանց, ինչպես ես սիրեցի ձեզ«

2011-11-15

հեղինակ: ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

 

Այս խոսքերը ասվել են 2000 տարիներ առաջ, բայց մինչ օրս միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում կրկնում են այս խոսքերն ու գործադրում իրենց կյանքում: Այս խոսքերը անհավանական արդյունքներ են տալիս: Անձինք՝ ովքեր իրենց կյանքը դասավորում են այս խոսքերին համաեմատ, դառնում են ավելի երջանիկ եւ երջանկություն են բերում իրենց շրջապատող մարդկանց:

 

 

 

Սրանք Քրիստոսի խոսքերն են, որ նա ասաց վերջին ընթրիքի  ժամանակ՝ իր մահվան նախօրեին: Այդ պահին ասվածի մեջ ոչ մի նոր բան չկար: Սիրո պատվիրանը հրեա ժողովրդին տրվել էր դեռ Մովսեսի օրոք՝ Քրիստոսի ծննդից 500 տարի առաջ: Առաքյալները չէին հասկանում, թե ինչո՞ւ է Քրիստոսը խոսում այդ մասին, եւ դա ի՞նչ նոր պատվիրան էր: Միայն երեք օր հետո նրանք հասկացան՝ ինչումն է սիրո գաղտնիքը:

Հիսուսը մահացավ խաչի վրա: Եւ ի՞նչ. մեռնել կարող է յուրաքանչյուրը, մանավանդ, երբ նպատակները բարի են եւ լուսավոր: Ոչ մի զարմանալի բան չկա այն բանի մեջ, որ Հիսուսի մահը սկզբում առաքյալների մեջ բացի վախից եւ կասկածանքից ոչինչ չբերեց: Սակայն Հիսուսի մահվան երրորդ օրը առաքյալներին տվեց կյանքի եւ իրականության նոր ընկալում, Քրիստոսն իր մահվան երրորդ օրը հարություն առավ: Նրա մահը տարբերվում է մյուս բոլոր մարդկանց մահից: Քրիստոս խաչվեց ոչ թե իր սեփական մեղքերի, որոնք նա չուներ, այլ մեր՝ մարդկանց մեղքերի համար, եւ Նա, որ վերցրեց մեր մեղքերն իր վրա, իրավունք ունի մեզ թողություն տալու, եւ ամեն մարդ, ով հավատում է Հիսուսին, պիտի ապրի հավի-տյան: Ես համաձայն եմ, այդպիսիներ շատ են եղել, որ խոստացել են հավիտենական կյանք եւ տվել են իմաստուն խորհուրդներ: Շատերը գեղեցիկ խոսքերով սովորեցնում են մեզ, թե ինչպես պետք է մարդն ապրի իր կյանքը: Հիսուսի խոսքերը տարբերվում են մյուսներից նրանով, որ առաջին հայացքից այն, ինչ պահանջում է, թվում է անհնարին, բայց նա իր սեփական փորձով ապացուցեց մեզ, որ հնարավոր է: Խորհենք, թե ինչպե՞ս վարվեց Հիսուսը: Առաջին հերթին Հիսուսը հասկանում էր մարդկային բոլոր դժվարություններն ու ուրախությունները եւ գիտեր ինչպես ծառայել նրանց: Նա առանց դժվարությունների կարող էր բավարարել մարդկային պահանջմունքները, ինչի մասին վկայում են հինգ հացով եւ երկու ձկով հազարավոր մարդկանց կերակրելը, հիվանդներին բժշկելը եւ այլն: Չնայած այս ամենին, նա չդարձավ բժշկության կամ սննդի արտադրության հիմնադիրը Իսրայելում: Ինչո՞ւ: Որովհետեւ նրա նպատակն էր բավարարել մարդկանց հոգեւոր պահանջները, որը առավել կարեւոր է մարմնականից: Հոգեւոր սովը կարող է տանել հավիտենական մահվան: Հիսուսը հիանալի գիտեր, որ ոչ ոք չի խուսափի Աստծո արդար դատաստանից եւ ոչ ոք Աստծո առջեւ մաքուր չէ: Նա գիտեր, որ միայն Աստծո անմեղ որդու մահը կարող էր ազատել մարդկանց մեղքերից: Եւ նա գնաց մահվան՝ փրկելով մեղավոր մարդկանց: Մտածենք մի պահ, արդյո՞ք հեշտ է մեռնել ուրիշների փոխարեն, շա՞տ են արդյոք այն մարդիկ, որոնց համար «ես» պատրաստ եմ մեռնել, կա՞ն արդյոք մարդիկ, որնք պատրաստ են մեռնել հանուն ինձ: Մեկ ձեռքի մատները կհերիքե՞ն հաշվելու համար եւ՛ առաջիններին, եւ՛ երկրորդներին: Այս հարցի առնչությամբ սբ. Պողոսը գրել է. «Դժվար թե մեկը ընդունի մեռնել չարագործի համար: Արդար մարդու համար հնարավոր է, որ ընդունի մեռնել, բայց Աստված իր սերը մեր հանդեպ ապացուցեց նրանով, որ ընդունեց մահը մեզ համար այն դեպքում, երբ մենք գտնվում ենք մեղքի մեջ»: Դրա համր էլ սբ. Պողոսը մինչեւ կյանքի վերջը համոզված մնաց, որ ոչ ոք իրեն չի սիրում այնպես, ինչպես սիրում է Հիսուս Քրիստոսը: Նա սիրում է բոլորին առանց բացառության՝ չզանազանելով վատերի եւ լավերի, բարեկամների եւ թշնամիների: Հիսուսը հավասարապես սիրում էր եւ՛ Հովհաննեսին, որ հոգ էր տանում իր մոր մասին եւ՛ Պետրոսին, որ երեք անգամ ուրացավ իրեն, եւ՛ Հուդային, որ դարձավ իր մատնիչը: Հիսուս ներեց իր դահիճներին եւ աղոթում էր նրանց համար: Նա պատրաստ է հավիտենական կյանք տալ բոլոր նարանց, ովքեր ցանկանում են:

Հիսուսն իր հարությամբ ապացուցեց ոչ միայն իր ասածների անհերքելիությունը, այլեւ ցույց տվեց, որ նույնը կանի նրանց մահվանից հետո: Նա ապացուցեց, որ կյանքը մահվամբ չի ավարտվում, որ ֆիզիկական մահվանը հաջորդում է հոգեւոր ծնունդը՝ հավիտենական կյանքի կամ մահվան համար: Այսպիսով, սիրո մեջ կարեւոր են ոչ միայն գեղեցիկ խոսքերն ու զգացողությունները, այլեւ ծառայելու կամքը, ինքնազոհողության պատրաստակամությունը եւ հավիտենական կյանքի հանդեպ հավատը: Այդ հավատի շնորհիվ առաքյալները հետեւեցին Քրիստոսի խոսքերին, վերափոխեցին աշխարհը՝ ամեն տեղ տարածելով սեր: Ժամանակակից քաղաքակիրթ Եվրոպայի եւ Ամերիկայի հիմքում ընկած են այս խոսքերը, չնայած այն բանի, որ որոշ անձինք փորձում են հերքել այս փաստը: Եւ այսպես, սիրելի ընթերցող, դու ունես ընտրության հնարավորություն: Քո կյանքի ընթացքում դու կարող ես օգտվել տարբեր խորհուրդներից եւ որպես հեղինակություն ընդունել տարբեր անհատների: Բայց նախքան քեզ համար հեղինակություն ընտրելը մտածիր, թե կյանքի ի՞նչ օրինակ է նա տվել քեզ համար: Մտածիր, նա ավելի լա՞վ գիտի քո պահանջմունքները, թե՞ Հիսուս Քրիստոսը, որ ստեղծել է աշխարհը եւ քեզ: Մտածի՛ր,  նա՞ է քեզ համար ավելի շատ բան արել, թե՞ Հիսուսը, որ քեզ համար տվեց իր կյանքը: Մտածի՛ր,  որտե՞ղ է նա հիմա, քանզի չկա այնպիսի մի ուսուցիչ, որ մահից հետո լքած լիներ գերեզմանը, բացի մեկից՝ Հիսուս Քրիստոսից: Եթե դու ցանկանում ես հետեւել Հիսուսին եւ ստանալ հավերժական կյանք, դու կարող էս ընդունել նրան քո սրտի մեջ եւ դարձնել նրան քո Աստվածն ու փրկիչը՝ աղոթելով այսպես.

Հիսուսը ներեց իր դահիճներին եւ աղոթեց նրանց համար: Նա պատրաստ է հավերժական կյանք տալ նրանց, ովքեր ցանկանում են:

«Աստված ի՛մ՝ Հիսուս Քրիստոս, ներիր ինձ մեղավորիս, ես չեմ կարող փոխվել առանց քո օգնության: Տուր ինձ հավատ, որ հավատամ քեզ: Ես բացում եմ քո առջեւ իմ սիրտը, մտի՛ր այնտեղ: Դարձիր իմ Աստվածն ու փրկիչը: Վերցրու իմ կյանքը քո ձեռքերի մեջ: Արա ինձ այնպիսին, ինչպիսին ուզում ես տեսնել: Շնորհակալ եմ, որ սիրում ես ինձ այնքան, որ խաչի վրա տվեցիր կյանքդ իմ մեղքերի համար: Սովորեցրու ինձ սիրել որիշներին այնպես, ինչպես դու սիրեցիր ինձ: Ամեն:

նախորդը   |   հաջորդը վերադարձ

Copyright © Wydawnictwo Agape Sp. z o.o. ul. Panny Marii 4, 60-962 Poznań, tel./ fax: 61/ 852 32 82 | tel. 61/ 647 26 86