

Նշան անհավատների համար
Իսպանիայի Կալանդա քաղաքում, որը գտնվում է Սարագոսայից 118 կմ հեռավորության վրա, տեղի է ունեցել «հրաշքներից հրաշքը»: 23 ամյա Միգել Խուան Պելլիսերի մոտ «հրաշքով» վերաճել էր անդամահատված ոտքը:
Փաստաթղթերի երկար տարիների ուսումնասիրությունները, կապված այդ հրաշքի հետ, ավարտվեցին նրանով, որ գրվեց գիրք «Հրաշք» վերնագրով:
Գրքի հեղինակը իտալացի լրագրող Վիտորիո Մեսաորին է:
1640 թվականի մարտի 29-ի երեկոյան ժամը 22:00-ի եւ 22:50-ի սահմաններում, երբ Միգել Խուան Պելլիսերը քնած էր տանը, նրա աջ ոտքը «վերաճեց», որը 29 ամիս առաջ անդամահատել էին Սարգոսայի հիվանդանոցում:
Միգելը Պիլարյան Տիրամոր երկրպագուն էր եւ հենց նրա գթասրտությամբ էր բացատրվում կատարվածը:
Այսպես համառոտ կարելի է նկարագրել ցնցող հրաշքը, որը տեղի բնակչությունը անվանեց «հրաշքներից հրաշքը»: Հայտնի իտալացի լրագրողը մի քանի տարի ուսումնասիրեց փաստաթղթերը, որոնք պահպանված էին տարբեր արխիվներում, եկավ միանշանակ եզրակացության.
«Գիտականորեն չի կարող լինել ոչ մի կասկած, որ փաստաթղթերը նկարագրում են անհերկելի պատմական տվյալ: Նրանք վկայում են այն մասին, որ ամպուտացված ոտքը կարող է նորից «վերաճել եւ չնայած այդ անհավատալի պատահարին, ոչ մի հնարավորություն չկա այն հերկելու: Հետաքննության շնորհիվ, որը հաստատվել էր երդմամբ եւ գրառվել նոտարի արձանագրությամբ սկսվել էր պատահարից 60 օր անց:
Դժբախտ պատահար եւ ամպուտացիա
Կալանդայի տեղական գրանցամատյաններից կարելի է իմանալ, որ Միգելը ծնվել է 1617 թվականի մարտի 25-ին, եւ, որ Միգել Պելլիսեր Մայի եւ Մարիա Բլասկոի 7 երեխաներից երկրորդն է: Ծնողները աղքատ գյուղացիներ են եղել՝ հասարակ եւ աստվածապաշտ մարդիք: Միգել Խուանը մեծացել է մաքուր կրոնական մթնոլորտում, ամեն օր ազոթում էր եւ Սուրբ Տիրամոր երկրպագուն էր:
1637 թվականին, երբ 20 տարեկան էր, նա թողեց հայրական տունը՝ աշխատանք փնտրելու նպատակով:
Նրան հաջոցվեց աշխատանք գտնել հորեղբոր՝ Խամյե Իլանկոի մոտ, որը ապրում էր Կաստելոնաի մոտակայքում: Բայց, մի քանի ամիս հորեղբոր մոտ աշխատելուց հետո, 1637 թվականին տեղի ունեցավ դժբախտ պատահար: Միգելը երկանվանի սայլի վրա նստած գնում էր: Սայլը, որի մեջ լցված էր ցորեն, քաշում էին երկու ջորի: Միգելը ննջում է, սայլի վրայից ընկնում ներքեւ ու անիվն անցնում է նրա աջ ոտքի վրայով՝ կոտրելով ոսկորը: Միգելին տանում են հիվանդանոց, որտեղ փաստաթղթերում մինչ օրս պահպանվել է նրա 1637 թվականի օգոստոսի 3-ի, հիվանդանոց տեղափոխելու գրանցումը:
Հիվանդանոցում նրան ոչնչով չկարողացան օգնել:
Միգելը համոզված էր, որ Սարգոսայի «Թագավորական եւ Գթասիրտ Տիրամոր ընդհանուր հիվանդանոցում բժիշկները կկարողանան բուժել իր ոտքը: Երկարատեւ խնդրանքներից հետո, նրան թույլ տվեցին տեղափոխվել Սարգոսայի հիվանդանոց, որը գնտնվում էր Վալենսիայից 300 կմ հեռավորության վրա: Չնայած կոտրված ոտքի ցավին եւ բարձր ջերմությանը Միգելը հաղթահարեց 50 օրվա ճանապարհը եւ 1637 թվականի հոկտեմբերի սկզբներին ժամանեց Սարգոսա:
Նա բարձր ջերմություն ուներ, բայց առաջին հերթին գնաց Պիլար տաճար, որտեղ խոստովանանքի մասնակցեց եւ ընդունեց սուրբ հաղորդություն:
Հիվանդանոցում բժիշկները ախտորոշեցին արագ տարածվող փտախտ, եւ հիվանդի կյանքը փրկելու համար, որոշում կայացրին անդամահատել աջ ոտքի վնասված հատվածը: Փտած եւ արդեն սեւացած ոտքը անդամահատելու որոշումն ընդունեցին, բժշկական խորհրդի նախագահ, ողջ Սարագոսայում հայտնի պրոֆեսոր, Խուան դե Աստանգան եւ վիրաբույժներ, Դիեգո Միլլարուելոն եւ Միգել Բելտրան: Հենց նրանք էլ անդամահատում են ոտքը:
Հայտնի են անդամահատման փոքրիկ մանրամասներ: Ոտքը կտրել են ծնկից չորս մատ ներքեւ, այն կտրել են սղոցով եւ նշտարով, իսկ վիրահատությունից հետո ոտքը կապել են երկաթի կտորով:
Այն ժամանակ միակ ցավազրկող միջոցը ալկոհոլն էր, ուստի վիրահատության ժամանակ Միգելը գիտակցության մեջ էր՝ անդադար օգնության կանչելով Կույս Մարիամին:
Փաստաթղթերում պահպանված է նաեւ գրանցում այն մասին, որ կտրված ոտքը հանձնել են պրակտիկանտ Խուան Լորենցո Գարսիային, որը գործընկերոջ հետ այն թաղել է գերեզմանոցում, նշանակված տեղում: Այն ժամանակ մարդու մարմնի հանդեպ կար խորը հարգանք եւ դրա համար մարմնի ամպուտացված մասերը թաղում էին գերեզմանոցում:
Միգելը ստիպված մի քանի ամիս մնում է հիվանդանոցում, մինչեւ վերքերը լավանան: Նրան դուրս են գրում 1638 թվականի գարնանը՝ տալով փայտյա պրոտեզ եւ հենակ:
Քսաներեքամյա տղան առանց ոտքի չեր կարող գումար հայթհայթել, դրա համար նա պաշտոնապես թույլտվություն է ստանում ողորմություն խնդրել Սարգոսայի Դել Պիլար տաճարի մուտքի մոտ: Սա յուրահատուկ թույլտվություն էր աղքատի մասնագիտության համար: Սարգոսայի բնակիչների մոտ ընդունված էր, օրը գոնե մեկ անգամ այցելել եկեղեցի: Աղքատ տղայի տեսքը՝ առանց ոտքի, համընդհանուր խղճահարություն էր առաջացնում: Մարդիկ արդեն սովորել էին նրան, սկսել ավելի շատ սիրել, քանի որ Միգել Խուանը օրը սկսում էր Դել Պիլարում, սուրբ պատարագով, որտեղ սյան վրա տեղադրված էր սբ. Աստվածածնա հրաշագործ քանդակը:
Պատարագից հետո նա գնում էր «աշխատանքի վայր» ողորմություն խնդրելու: Բացի դրանից նա ամեն օր եկեղեցու ծառայողներից մատուռում վառվող լամպից մի քիչ զեյթունի յուղ էր խնդրում եւ այն քսում ոտքին, որը մինչեւ վերջ չէր լավացել:
Միգելը քնում էր հիվանդանոցի միջանցքում, որտեղ նրան ողջ բժշկական անձնակազմը գիտեր եւ սիրալիր էր վերաբրվում: Երբ գումար էր ունենում գիշերում էր մոտակայքում գտնվող «Դե Լաս Տաբլաս» իջեւանատանը, որի տնօրեն Խուան դե Մազասը եւ կինը՝ Վատազինա Կսավիերին դատական գործընթացի ժամանակ վկայություն տվեցին, երբ պահանջվում էր ապացուցել, որ Պելլիսերը հենց այն նույն մարդն է, որը գիշերել է իրենց մոտ, երբ դեռ ուներ մի ոտք:
1640 թվականի մարտի սկզբին Միգելը որոշեց վերադառնալ ծնողների մոտ՝ Կալանդա: Ճանապարհորդությունը դեպի տուն (մոտ 118կմ) տեւեց, գրեթե, 7 օր: Փայտե պրոթեզը շատ էր ցավեցնում ոտքը եւ տառապանք պատճառում նրան:
Տանը Միգելին ընդունեցին մեծ սիրով: Քանի, որ նա չէր կարող օգնել ծնողներին դաշտի աշխատանքներին, որոշեց շրջել հարեւան գյուղերը ողորմություն խնդրելու: Այն ժամանակ ամոթ չէր համարվում, երբ հաշմանդամը գումար չունենալով ողորմություն էր խնդրում, եւ մարդիկ իրենց պարտականությունն էին համարում գթասրտություն ցուցաբերել եւ օգնել կարիքավորներին: Եվ Միգելը սկսեց իր էշով շրջել Կալանդայի գյուղերն ու ողորմություն խնդրել: Որպիսզի խղճահարություն առաջացներ մարդկանց մոտ նա բացում էր ոտքի վերքով պատված մասը: Եվ այդպիսով հարյուրավոր մարդիկ նրան տեսան հաշմանդամ, իսկ հետագայում հրաշքվ ապատինված լիովին առողջ մարդ:
Ցնցող Հրաշք
Հինգշաբթի 1640 թվականի մարտի 29-ին Միգել Խուանը չգնաց ողորոմություն խնդրելու: Նա մնաց տանը որպեսզի օգներ հայրիկին գոմաղբը լցնել արկղերը, որը հետո տանում են այգի պարարտացնելու նպատակով: Ամբողջ օրվա ծանր աշխատանքից հետո Միգելը տուն եկավ շար հոգնած: Ընթրիքի ժամանակ բոլորը տեսն Միգելի ոտքը, հյուրերից մի քանիսը նույնիսկ շոշափեցին այն: Այդ գիշեր մի խումբ հեծելազոր մնացել էր Կալանդայում եւ Գելլիսերների ընտանիքը հրաման էր ստացել զինվորներից մեկին ընդունել իրենց տանը: Միգել Խուանը ստիպված իր անկողին զիջեց զինվորին եւ պառկեց քնելու ծնողների սենյակում: Նա ծածկվեց հայրիկի վերարկույով, որը շատ կարճ էր եւ ոտքերը չեր ծածքում:
Ընթրիքից հետո երեկոյան մոտ ժամը 10-ին միգելը բարի գիշեր ասելով ծնողներին եւ հյուրերին փայտյա պրոթեզն ու հենակը թողնելով խոհանոցում ձախ ոտքի վրա թռչկոտելով գնաց քնելու: Աղոթելուց հետո Խուան Միգելը խորը քնեց: Երբ որոշ ժամանակա անց (մոտ 22:00-23:00-ի միջակայքում) մայրը մտավ սենյակ, ուր քնած էր որդին, մի զարմանալի երկնային շող զգաց: Նա բարձրացրեց լապտերը եւ տեսավ, որ վերարկույի տակից երեւում է ոչ թե մի, այլ երկու ոտք՝ դրված մեկը մյուսի վրա: Զարմացած նա կանչեց ամուսնուն, նա վերցրեց վերարկուն տղայի վրայից եւ տեսավ որդուն քնած, երկու առողջ ոտքերով: Նրանք հասկացան, որ մեծ հրաշք է տեղի ունեցել:
Ծնողները սկսեցին բղավել եւ թափահարել Միգելին, բայց նա շատ խորն էր քնած եւ չեր արթնանում: Վերջապես նա բացեց աչքերն ու տեսավ հուզված ծնողներին, որոնք բղավում էին. «Նայի՛ր, քո ոտքը վերաճել է»: Կարելի է պատկերացնել խուան Միգելի զարմանքը, երբ նա տեսավ եւ զգաց, որ ինքը այլեւս երկու ոտք ունի եւ, որ այլեւս հաշմանդամ չէ: Այդ պահին ներս ման տանեցիները եւ զարմանքով նայում էին նրա առողջացած ոտքին: Միգելը չէր կարողանում հասկանալ թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ: Միայն հիշում էր, որ արթնանալուց առաջ նա երազում տեսնում էր, թե ինչպես է ոտքին զեյթունի յուղ քսում: Նա համոզված էր, որ այդ հրաշքը Մարիամ Աստվածածնա բարեխոսությմբ Հիսուսն էր գործել:
Երբ զարմանքն անցավ Միգելն սկսեց շոշափել ոտքը՝ համոզվելու, որ դա երազ չի: Լապտերի լույսի ներքո բոլորը տեսնում էին վերաճած ոտքը, որի վրա երեւում էր սայլի անվի հետքերը եւ երեք սպիներ, որոնք մնացել էին մանկությունից:
Այդ սպիները վկայում են այն մասին, որ վերաճել է հենց այն ոտքը, որը կտրել էին եւ թաղել գերեզմանոցում երկու տարի առաջ: Հետաքրքիր է, որ պահպանվել է 1640 թվանաին լույս տեսած «Ավիզո Հիստորիկո» թերթի հունիսի չորսի հոդվածը, որով սովում էր, որ Սարագուայի հիվանդանոցի գերեզմանոցում ոտքի որոնումները ոչ մի արդյունքի չհանգեցրին, ամպուտացված ոտքից ոչ մի հետք չէր մնացել գերեզմանոցում:
Այդ հրաշքի մասին լուրը արագ տարածվեց շրջանով մեկ: Մարդիկ գալիս էին Պելլիսների աղքատ բնակարան, շնորհակալություն հայտնում Սուրբի Տիրամորը եւ Հիսուսին հրաշքի համար եւ միասին աղոթում:
Հաջորդ օրը առավոտյան Պելլիսերների տուն եկավ տեղի քահանա հայր Գերրերոն եւ նրա հետ իշխանության ներկայացուցիչներ եւ վիրաբուժներ, որոնք շոշափեցին Միգելի ոտքը, որ պաշտոնապես հայտարարեն պատահածի ճմարտությունը: Արդեն մարտի 30-ին՝ հրաշքին հաջորդող օրը առաջին ատյանի դատավոր Մարտին Կորելլանոն, որը հասարակական կանոնակարգի պատասխանատուն էր Կոլանդիայում, կազմեց առջին պաշտոնական փասթաթուղթը կապված անիրական դեպքի հետ: Իսկ երեք օր անց Պելլիսերների տանը եկեղեցու եւ պետական իշխանությունների ներկայացուցիչներ, բժշկի եւ նոտարի ներկայությամբ կազմեցին արձանագրություն, որում նշվում էր. «Աստծո միջամտությունը»:
Առողջացած Միգելին հանդիսավոր կերպով բերեցին տեղի եկեղեցի որտեղ հավաքվել էր ողջ Կալանդիայի բնակչությունը տեսնելու Միգելին երկու ոտքի վրա կանգնած, չնայած նրան՝ մի քանի օր առաջ նրան տեսել էին մի ոտքով: Եկեղեցի մտնելով Միգելը առաջին հերթին մասնակցեց խոստովանանքի, հետո սբ. պատարագին:
Ամպուտացված ոտքը, որը երկու տարի հողում մնալուց եւ քայքայվելուց հետո Աստծո ողորմածության շնորհիվ վերականգնվեց եւ միաձուլվեց մարմնին: Այս նշանը մեզ տրված էր Հիսուս Քրիստոսի կողմից, ինչպես նշան եւ ապացույց նրա գալստյան օրը մեր վերածննդի: Արարիչը հակառակելով բնության օրենքներին, հարգանքով վերաբերվեց դրանց հետ այդ իսկ պատճառով էլ մի քանի ամիսներ անց միայն Միգել Խուանը կարողացավ վերագտնել ոտքը տնօրինելու նախկին ունակությունը:
1640 թվականի ապրիլի 25-ին Միգել Խուանը ծնողների հետ մեկնեց Սարագուայի սրբավայր շնորհակալություն հայտնելու Աստվածամոր հրաշքի համար: Սարագուայի բնակիչները հիշում էին մի ոտանի աղքատին, որը ողորմություն էր խնդրում եկեղեցու մոտ: Կարելի էր պատկերացնել նրանց զարմանքը, երբ տեսան Միգելին լիովին առողջացած, բայց իսկական ցնցում ապրեց պրոֆեսոր, վիրաբույժ Էստանգան, որը անձամբ էր կտրել Միգելի ոտքը եւ հետագայում վիրակապ դրել: Այժմ նա համոզված էր, որ ամպուտացված ոտքը մարմին էր վերադարձվել բժշկության համար բոլորովին անբացատրելի եղանակով: Այդպիսի ցնցում ապրեցին նաեւ պրոֆեսորի օգնականները եւ ողջ բժշկական անձնակազմը տեսնելով Միգելին կանգնած երկու ոտքերի վրա:
Պաշտոնական խոստովանություն
Հարկ է նշել, որ 1640 թվականի մայիսի 8-ին Սարագուայի պետական իշխանությունները հանդես եկան մի նախաձեռնությամբ. սկսելու դատական գործընթաց՝ պարզելու բոլոր փասթերը, որոնք կապված են Կալանդիայի «հրաշքներից հրաշքի» հետ: Քաղաքային խորհուրդը տեղեկացրեց երկու հայտնի պրոֆեսորների, թագավոր Ֆիլիպ 4-րդ ին եւ գլխավոր դատախազին: Սա մի հասարակական գործընթաց էր, որտեղ պահպանվել էին բոլոր իրավական չափանիշները եւ կանոնները: Ժամանակակից պատմաբան Լեոնարդո Այնա Նավալը նույնպես հետեւել է գործընթացին՝ ցուցաբերելով լուրջ մոտեցում:
Գործընթացին մասնակցում էին դատական 10 պաշտոնակիցներ: Լսվել էին 24 վկանրի վկայություններ, ներկա էր նաեւ արքեպիսկոպոս Պեդրո Ապաոլազա Ռամիրեզը, աստվածաբաններ եւ իրավաբաններ: Վկաները, որոնք Սրագուայի եւ Կոլանդիայի հարեւան գյուղերի բնակիչներ էին բաժանված էին հինգ խմբի.
1. Բժիկներն ու բժշկական անձնակազմը
2. Բարեկամներն ու հարեւանները
3. Տեղի իշխանությունները
4. Հոգեւորականները
5. Մնացածները
Գործընթացի տվյալներից կարելի է հետեւություն անել, որ ամպուտացված ոտքի վերականգնումը այնքանով իրական եւ անհերքելի է, որ ոչ մեկը ոչ մի անգամ չի կասկածել դրանում:
Դատական պաշտոնակիցների 11 ամիս աշխատանքից հետո, 1641 թվականին Սարագոսայի արքեպիսկոպոսը կոնդակ հրապարակեց, որում հաստատվում էր, որ կտրված ոտքի վերականգնումը կարող էր տեղի ունենալ միայն Աստծո միջամտության շնորհիվ: Այսպիսով Սարագուայի եւ Կոլանդիայի բնակիչների, պետական եւ եկեղեցական իշխանությունների կողմից հաստատվեց ամենացնցող հրաշքը:
Առաջին գիրքը այդ հրաշքի մասին լույս է տեսել 1641 թվականին գրքի հեղինակն է Խերոնիմո դե Սան Խոսեն: Այս գրքի մեջ ընդգրկված է եղել գործընթացին առնչվող բոլոր մանրամասները: Մի տարի անց լույս է տեսնում գերմանացի բժիշկ Պետեր Նոյրատի գիրքը նույն այդ թեմայով, եկեղեցու կողմից թույլտվություն ստանալով: Գրքում թարգմանված էին Խերոնիմ Բրիզալի խոսքերը. « Մադրիդի փոխարքա Գաբրիել դե Ալմադի հրամանով, ես ուսումնասիրեցի բժիշկ Նոյրատի գիրքը, Պիլարիայի սբ. Կույսի հրաշքի մասին, որի մասին չէր լսվել դարեր, բայց որի ճշմարտությունը կարող եմ հաստատել քանի, որ ես անձամբ ծանոթ եմ եղել Սարագոսայի տաճարի մուտքի առջեւ, ողորմություն խնդրող տղայի հետ, որին հետո հանդիպեցի մեր թագավորի կազմակերպած ընդունելության ժամանակ, եւ անձամբ տեսա, թե ինչպես էր նա քայլում: Տեսա նաեւ ոտքի սպիները, որ մնացել էին անդամահատումից հետո, ինչպես հաստատուն նշան այն բանի, որ ոտքը կտրած է եղել: Ես ծանոթացա նաեւ առողջացածի ծնողների ու վիրաբույժի հետ»:
Սենյակը, որտեղ տեղի էր ունեցել հրաշքը անմիջապես վերակառուցեցին մատուռի: Հետագայում Կալանդայի բնակիչների խնդրանքով, որոնք ցանկանում էին իրենց շնորհակալությունը հայտնել Աստծուն եւ սբ. Տիրամորը Պելլիսերների տան տեղում կառուցում են եկեղեցի՝ մեծ զանգակատնով: Մինչ օրս Կոլանդայի բնակիչները մարտի 29-ը տոնում են որպես հիշատակ հեռավոր 1640 թվական դեպքերի:
Ընդունելություն թագավորի մոտ
Շուտով ամպուտացված ոտքի հրաշքի մասին իմացավ ողջ Իսպանիան: Այդ մասին տեղեկացրին նաեւ Ֆիլիպ 4-րդ թագավորին: Երբ ավարտվեց քննական գործընթացը եւ պաշտոնապես հայտարավեց հրաշքի իրողության մասին, 1641 թվականի հոկտեմբերին իսպանիայի թագավորը իր մոտ հրավիրեց Միգել Խուանին: Ընդունելությանը մասնակցում էր ողջ թագավորական ընտանիքն ու պալատականները, ինչպես նաեւ Անգլիայի դեսպան լորդ Հոպտանը: Վերջինս Անգլիայի թագավոր Կարլ 1-ին մանրամսն զեկուցեց այդ ընդունելության մասին: Զեկույցի տեքստը պահպանվել է մինչ օրս:
Անգլիայի թագավորը, որը միաժամանակ Անգլիայի եկեղեցու պարագլուխն էր, համոզված լինելով հրաշքի ճշմարտության մեջ, վեճի բռնվեց աստվածաբանների հետ, որոնք կարծում էին թե կաթողիկե եկեղեցում ոչ մի հրաշք տեղի ունենալ չի կարող: Իսպանիայի արքա Ֆիլիպ 4-ը՝ լսելով հրաշքի մասին զեկույցը, արտասվեց եւ ասաց, որ այդպիսի փասթերի առաջ իմաստ չկա հակառակվել, ուղղակի պետք է ուրախությամբ ընդունել այդ «գախտնիքը» եւ հարգանք մատուցել դրան: Նա բարձրացավ գահից, մոտեցավ բուժվածին,ծունկի եկավ նրա առջեւ, հրամայեց բացել աջ ոտքն ու համբուրեց ամպուտացված մասը: Դա շա հուզիչ տեսարան էր. Հզոր կայսրության տիրակալը, ծունկի եկած համբուրեց իր ծառայի՝ աղքատ, անկիրթ տղայի ոտքը:
Վերջերս Սարգոսայի արխիվներից գտնված փասթաթղթերում ասվում է այն մասին, որ Միգելը հետագայում աշխատանքի է ընդունվում Դել Պիլար տաճարում, որպես սարկավագ: Նա նաեւ պատասխանատու էր, որ «Հրաշք կաթիլ» լամպում զեյթունի յուղ լինի: Միգելի մահվան օրը մեզ հայտնի է աշխատավարձերի գրքի գրանցման շնորհիվ: Նա հրաժեշտ տվեց այս աշխարհին եւ ճանապարհվեց Աստծո մոտ Պիլարիայի Աստվածամոր օրը, 1654 թվականի հոկտեմբերի 12-ին:
Եզրափակում
Իր գրքում Վիտտորիո Մեսսորին գրում է. « Այն մարդը, որը հերքում է 1640 թվականի մարտին Կոլանդայում տեղի ունցածը, կասկածի տակ է առնում ողջ մարդկության պատմությունը՝ իր անհերքելի փաստերով «Պելլիսերի դեպքը» մի իրադարձություն է, որ յուրաքանչոյուր ուսումնասիրող կորող է եւ պարտավոր է ընդունել որպես «անհերքելի իրական» եւ «պատմականորեն հաստատված», հակառակ դեպքում, ինքնաբերաբար հրաժարվում է իր մասնագիտության օբյեկտիվությունից, հանուն ինչ որ գաղափարա-խոսության: Սարգոսայի արքեպիսկոպոսի խոսքերով այդ փասթը որքան որ հասարակ, այնքան էլ անհավատալի է թվում. Ինչպես ցույց տվեց վերը նշվածը , Միգել Խուանին տեսել են մի ոտքով, իսկ հետո երկու ոտքով, սրանից հետո ինչպես կարելի է կասկածել դրանում: Ահա եւ վերջ»:
| նախորդը | հաջորդը | վերադարձ |
