Մինչ քո անչափահաս աղջիկը կասի քեզ.

2012-01-23

հեղինակ: Միրոսլավ Ռուցկի

 

Ինչպես պետք է վերաբերվի հայարը, երբ իր անչափահաս աղջիկը ասում է, որ ինքը հղի է: Կարծում եմ, որ նա պետք է մեղա գա և ասի. <<Աղջիկս ներիր ինձ, որ ես չեն կարողացել քեզ իրապես սիրել և արտահայտել իմ զգացմունքները, ներիր նաև որ իմ մեղավորության պատճառով դու սեր ես փնտրել այլ տղամարդու անկողնում>>: Հաճախ հենց հայրական սիրո բացակայության պատճառով են աղջիկները իրենց լիարժեքության ապացույցները փնտրում այլ տղամարդկանց մոտ և հաճախ հենց անկողնում:

 

Կարծում եմ, որ ծնողների մեծամասնությունը իմ հետ կհաձայնվի այն հարցում, որ աղջիկը պետք է ամուսնությունից հետո հղիանա: Բայց շատերը չեն ուզում հասկանալ, որ մինչամուսնական ողջախոհությունն է դրա երաշխիքը, որ ամեն ինչ  այդպես կլինի: Այն լավագույն կերպով պաշտպանում է մինչամուսնական հղիությունից և վեներական հիվանդություններից, քան ամենաորակյալ պահպանակը: Եթե ծնողները իմ հետ համակարծիք են, ուրեմն իրենց հարց կտան. <<Ինչպե՞ս օգնել երեխային խուսափել անժամանակ սեռական ակտիվությունից>>:

            Նախ և առաջ ծնողները պետք է վերանայեն իրենց տեսակետը փոխհարաբերությունների մաքրության վերաբերյալ: Կարելի է ասել, որ նրանք երկու հնարավորություն ունեն. Կամ իրենց սեփական ամուսնական կյանքը սրբացնեն` ենթարկելով այն Աստվածային սիրո պահանջներին կամ պատրաստվել այն բանին, որ ինչ որ մեկը կպղծի իրենց աղջկա մարմինը: Ուրիշ հնարավորություն չկա երեխայի մեջ դաստիարակել հարգանք սեռական հարաբերության նկատմամբ, բացի սեփական օրինակից: Միայն այդ ձևով կարելի է օգնել երեխային խոսափել անուղղելի սխալից: Այդ դեպքում արհրաժեշտ չէ երեխաներին բարոյախրատական ճառ կարդալ այն մասին, որ պետք չէ սեքսով զբաղվել մինչև ամուսնությունը: Բավարար կլինի այն, որ ծնողների փոխադարձ սերը և հարգանքը երեխաների մեջ ամուսնական ննջասենյակը կդառնա իբրև ընտանիքի <<Սրբություն սրբոց>>, որտեղ տեղի է ունենում նոր կյանքի ստեղծման հրաշքը, այլ ոչ թե արուի և էգի բնազդի բավարարման վայր:

            Ակնահայտ է արդեն, որ սեռական կյանքի նկատմամբ նման վերաբերմունք մենք պետք է դաստիարակենք նախ և առաջ մեր մեջ: ակնհայտ է նաև այն, որ շատ փաստեր մեզ այդ հարցում խանգարում են: Թվարկեմ դրանցից ամենակարևորները: Միանշանակ. Արհամարհանքն ու նվաստացումը ամունական պարտականություն-ների կատարման մեջ առաջանում է հակաբեղմնավորիչների օգտագործումով, կամ ասենք հակաբեղմնավորման մտածելակերպով, որով արհամարհվում է Աստծո ծրագիրը ընտանիքի վերաբերյալ: Չէ որ խոսքը գնում է սրբազան գործողության մասին, որը միացնում է երկու անհատականությունները, որի արդյունքում առաջ է գալիս նոր մարդկային կյանք: Ինչո՞ւ ենք մենք ձևացնում, որ կինն ուտղամարդը միանում են մեկ մարմնում, երբ նրանց մեձ արգելք կա` պահպանակ, կամ այլ հակաբեղմնավորիչ… Այստեղ մարմինների միասնություն չկա նրանք ձևացնում են թե տրվում են մեկը մյուսին, ինչդեռ նրանցից ամեն մեկը բավարարում է իր եսասիրական հաճույքները: Հակաբեղմնավորիչները վերացնում են ամուսնական կյանքի սրբությունը: Եթե մենք ուզում ենք մեր ամոիսնական կյանքը ձևավորել Հիսուսի սիրո մեջ և իրականացնել Աստծո ծրագիրը ապա մեկընդմիշտ պետք է հրաժարվենք հակաբեղմնավորիչներից (չեմ խոսում արդեն արհեստական վիժման և վիժում առաջացնող միջոցների մասին): Բայց ամենակարևորը հոգևոր զարգացման համար հոգ տանելն է. Զույգերի ամենօրյա միասնական աղոթքը, և Սուրբ Հաղորդության ընդունումը: Առանց սրա ոչ մի մարդ չի կարող իսկապես սիրել, քանի որ մեղքը սպանում է սերը:

            Հետո մենք պետք է մաքրենք մեր սիրտը ամեն տեսակ այլասերումից: Սուրբ Պողոսը գրում է. <<Խուսափեք ամեն տեսակ այլասերումներից, սեռական այլասերումով մարդը գործում է սեփական մարմնի դեմ(1Կոր. 6,18):

            Ցավոք շատերը զբաղվում են այլասերվածությամբ և վճարում են այլասերվածներին, նույնիսկ, չմտածելով այդ մասին, գնում և նայում են պոռնոգրաֆիկ ֆիլմեր, ամսագրեր, պատմում են անբարոյական անեգդոտներ` չմտածելով հասարակության բարոյազրկամ մասին: Մենք անհարմար չենք զգում, երբ կրպակներում ցուցադրվում են պոռնոգրաֆիկ պատկերներով ամսագրեր, իսկ հետո զարմանում ենք, երբ ինչ որ երիտասարդ դրանք գնում է, իսկ երբ նայի դրանք մինչև գիտակցության մթագնումը, կամ կգայթակղի կամ կբռնաբարի մեր աղջկան…Եվ այդ ժամանակ արդեն ուշ կլինի ընդիմանալ այն բանի համար, որ մեր երիտասարդությունը այսքան սանձարձակ է, չէ որ մենք ինքներս ցույց տվեցինք երիտասարդներին, որ մենք դեմ չենք այլասերվածությանը…

            Հաջորդ քայլը, որ պետք է անենք,  մեր աղջկան պետք է արգելենք բաց հագուստներ հագնել: Չեմ կարծում, որ արգելքներն ու վեճերը կոգնեն այդ հարցում, դուք պարզապես պետք է բացատրեք, որ կիսամերկ մարմինը տղայի մոտ սեռական գրգռվածություն է առաջացնում: Իսկ, երբ նա գրգռված դառնում է խուլ մեկնաբանություններ լսելու համար, նրան թվում է թե ամեն ինչ լավ կլինի, իսկ եթե աղջիկը հրաժարվի նրա հետ անկողին մտնել նա իրեն վիավորված կզգա: Արդյոք ավելի հեշտ չէ, չգրգռել նրան և չհասցնել երևակայության ակտիվացմանը:

            Այս հարցում հոր դերը անփոխարինելի է: Հաճախ աղջիկը արտահայտիչ է հագնվում այն բանի համար, որ իր վրա ուշադրություն դարձնեն տղամարդիկ: Նա փնտրում է մարդու, ով կհաստատի իր կանացի արժանիքները: Ցավոք այդպիսի հաստատումներ փնտրելու ժամանակ նա հաճախ ոտնակոխ է անում սեփական արժանապատվությունը և ընկնում է առաջին պատահած տղամարդու գիրկը: Եվ դա հաճախ պատահում է այն բանի պատճառով, որ հայրը չի նկատում ու չի գնահատում նրա կանացի գեղեցկությունը:

            Այո՛ հարգելի հայրեր, հենց մենք պետք է լինենք առաջին տղամարդիք, ովքեր կգնահատեն և կգովերգեն մեր աղջկա կանացի գեղեցկությունը: Հենց մեզանից մեր աղջիկը պետք է լսի առաջին հաճոյախոսությունները, որ նա գեղեցիկ կազմվածք ունի, որ նա սլացիկ է և գեղեցիկ, որ այդ հագուստը նրան գեղեցիկ է սազել: Դա մենք պետք է լինենք այն տղամարդիք, որոնց ուզենան փաթաթվել մեր աղջիկները էմոցիոնալ ճգնաժամի ժամանակ: Մենք պետք է լինենք նրանց համար, հենարան և ապահովության զգացումի երաշխիք:

            Ցավոք շատ հայրեր վախենում են արտահայտել իրենց զգացմունքները անչափահաս աղջկա հանդեպ, նրան հաճոյախոսություններ անել, գրկել: Ինչո՞ւ, որովհետև նրանց երևակայության մեջ պոռնոգրաֆիկ ֆիլմերից պատկերներ առաջ կգան և դրան գումարած մանկապղծության վերաբերյալ սկանդալները կհիշեն: Սակայն իմանալով, որ քո աղջիկը հայրական սիրո կարիքը ունի, դուք պենք է ձեր երևակայության միջից ջնջեք, բոլոր տհաճ պատկերները և ընդունեք ձեր աղջկան մեծ գրկախառնությամբ: Այնպես, որ մենք դարձյալ վերադառնում են սկզբնակետին. Որ պետք է սկսենք մեր երևակայուոյւնն ու մտքերը մաքրել այլասերումներից:

            Ամեն մի կարևոր գործ պետք է ինչ որ բանից սկսել: Առաջին քայլերը կարող են դժվար լինել, իսկ դրանցից կախվածությունը այնքան շատ է մտել մեր կյանքի մեջ` կախվածույունը պոռնոգրաֆիայից և հակաբեղմնավորիչներից: Բայց մենք պետք է առաջին քայլը կատարելու քաջությունը ունենանք մեր ամունական կյանքը բարելավելու և մեր աղջիկներին ճիշտ դաստիարակաությունը ցույց տալու համար:  Մենք ուղակի պետք է մեզ լիովին վստահենք Աստծուն և լինել Նրա հետ միասնության մեջ ամենօրյա աղոթքի միջոցով` մաքրվելով ամեն տեսակ մեղքերից զղջումի ճանապարհին: Առանց դրա մենք չենք կարող մեր աղջկա համար ապահովել Աստծո օրհնությունը, նրա ապագա ամուսնուն և նրանց ապագա երեխաներին: Դանդաղեցումը մեզ կարող է միայն վնասել:

Միրոսլավ Ռուցկի

հաջորդը վերադարձ

Copyright © Wydawnictwo Agape Sp. z o.o. ul. Panny Marii 4, 60-962 Poznań, tel./ fax: 61/ 852 32 82 | tel. 61/ 647 26 86