Մի՛ վախեցեք սիրուց, որը պահանջներ է դնում

2011-11-15

 

<<Եկեղեցին և անբողջ մարկությունը վստահում է ձեզ սիրո մեծագույն գործը, որի վրա հիմնված է ամուսնությունն ու ընտանիքը: Մենք հույս ունենք, որ դուք կկարողանաք այն վերակենդանացնել ու դարձնել հիասքանչ. Հիասքանչ մարդկայնորեն և Քրիստոնեաբար>>:

(Երանելի Հովհաննես Պողոս 2-րդ)

Ես անդադար խնդրում եմ Հիսուսից և Մարիամից` Գեղեցիկ Սիրո Մորից, որպեսզի երիտասարդների սրտերում ծնվող սերը չմեռնի: Կյանքիս ընթացքում բազմիցս տեսել եմ երիտասարդների սերը և հասկացա թե որքան կարևոր և մեծ <<գործ>> է դա… Ես կարծում եմ, որ մարդու ապագան մեծապես կախված է այդ ճանապարհից, որտեղ հանդիպում եք Դու և Նա: Դա մեծ արկածախնդրություն է, բայց միևնույն ժամանակ մեծ խնդիր: Այսօր Քրիստոնեական բարոյականության սկզբունքները շատ դեպքերում ներկայացվում են ծուռ հայելու պես: Ոմանք փորձում են հասարակության վզին փաթաթել փոխհարաբերությունների տեսակներ անվանելով դրանք, այսպես կոչված, <<զարգացած>> և <<ժամանակակից>>: Բայց նրանք հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ այդ պարագաներում մարդը, ու հատկապե՛ս կինը, անհատականությունից վերածվում են առարկայի (առարկա, որին ձեռնածվության են ենթարկում), իսկ սիրո ողջ պարունակությունը տանում է <<պահանջմունքների>>, որը եթե նույնիս երկողմանի է իր էության մեջ մնում է եսակենտրոն: Եվ վերջապես երեխան. Երկողմանի սիրո մարմնացումը վերածվում է <<անփոփոխելի առաջադրանքի>>: Նյութական և սպառողական հասարակությունը ներխուժում է այս գեղեցիկ սիրո մեջ, այն վերացնում է ամուսինների և ծնողների մարդկային էությունը, որը իսկզբանե Աստվածային գիտության արտացոլումն էր:

            Սիրելի՛ երիտասարդ ընկերներ, մի՛ թուլյատրեք, որ ձեզանից գողանան այդ հարստությունը: Ձեր կյանքի մեջ մի՛ թողեք, երևակայական, հորինված պարունակություն, որովհետև Սերը ուրախանում է <<ճշմարտության մեջ>>. (1 Կոր. 13, 6): Փնտրեք այդ ճշմարտությունը ճիշտ տեղում, եթե հարկ լինի պատրաստ եղեք հասարակական կարծիքներին և քարոզներին հակառակ լողալու: Մի՛ վախեցեք սիրուց, որը մեր առջև պահանջներ է դնում: Այս պահանջները, որ եկեղեցին մշտապես սովորեցնում է, ընդունակ են ձեր սերը վերածել ԻՍԿԱԿԱՆ ՍԻՐՈ(…):

            Կարևոր է, որ դուք յուրաքանչյուր մարդու կարողանաք պատասխանել, թե որտեղից ձեր մեջ այդ վաստահությունը. (Հովհաննես Պողոս 2-րդ):

            Շատ երիտասարդներ ընդունել են այս հրավերը և անցել են սիրո համար հասունացմանը` Հիսուս Քրիստոսի հետ խորը ընկերության միջոցով: Նրանք այդ վկայությունը կատարում են <<Մաքուր Սրտերի Շարժում>> հասարակական կազմակերպության միջոցով: Դու նույպես կարող ես պատասխանել Աստծո` քո հանդեպ անսահման սիրուն:

            Ներքևում ներկայացված են մեր խմբագրություն ուղարկված նամակները.

 

Գրիգոր

<<Ես արդեն մի քանի տարի է չեմ կարողանում ազատվել ձեռնաշարժությունից: Մի քանի ամիս առաջ ես մի աղջկա հետ ծանոթացա, ով ինձ համար շատ կարևոր դարձավ: Միայն այդ ժամանակ հասկացա թե ես որքան անկարող եմ իսկական, մաքուր սիրո: Որոշ հաջողություներ ունեյի վատ սովորությանս դեմ պայքարում, բայց երբ նրա հետ ծանոթացա, իմ մեջ ինչ որ բան կոտրվեց: Եվ այդ ժամանակ Հիսուս Քրիստոսը ինձ ավելի մոտեցավ, այպես ինչպես երբևէ չեր եղել: Ես հասկացա, որ վատ սովորությունից չազատվելու դեպքում ես չեմ կարողանա սիրել անկեղծ սիրով: Նա շատ հավատացյալ է և օգնում է ինձ պայքարել մեղքերիս դեմ: Մենք հաճախակի ենք միասին աղոթում և չնայած մեզ մեծ տարածություն է բաժանում, մենք հոգեպես մոտ ենք իրար: Վերջերս ձեռքս ընկավ ձեր ամսագիրը, որի մեջ կարդացի Մաքուր Սրտերի շարժման մասին: Երկար ժամանակ մտածում էի,- <<կկարողանամ արդյոք պահպանել պահանջները>>,- բայց վերջիվերջո որոշեցի կարդալ խոստման աղոթքը և մտնել Մաքուր Սրտերի շարժման շարքերը: Վստահեցի կյանքս Հիսուս Քրիստոսին և խոստումս որոշեցի պահել` ապացուցելով ընկերուհուս սիրուս իսկությանը: Հիմա, երբ մենք միասին ենք, զգում եմ մեր ընկերոջ` Հիսուս Քրիստոսի յուրահատուկ մտերմությունը: Ես օգնում եմ իմ ընկերուհուն հասունանալ Մաքուր Սրտերի շարժման շարքերը անցնելու համար: Երբ մենք միասին աղոթում ենք Սուրբ Հաղորդության առջև զգում ենք, որ մեր սերը կառուցված է ամուր հիմքերի վրա: ՄՍՇ-ի շնորհիվ մենք հնարավորություն ունենք ամուր կապ ստեղծել, ինչպես գրում է Պետրոս առաքյալը. <<Ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց անյպես` ինչպես կսիրեն իրենց մարմինները>> (Եբր. 5,28): Այսպիսով մինչ կնոջը սիրելը պետք է սովորել սիրել և հարգել սեփական մարմինը: ՄՍՇ-ն այդ հարցում օգնում է բոլորին>>:

Կատյա և Բարմեկ

<<Մենք արդեն մի տարի է ընկերություն ենք անում>>: Մենք որոշել ենք պահպանել մաքուր սեր և մաս կազմեցինք ՄՍՇ-ին: Մենք այդ որոշումը ընդունելու համար մի քանի պատճառներ ունեյինք, որից ամենակարևորը մեր հավատն էր: Մերք չենք ուզում խախտել Աստծո պատվերանները և ուզում ենք ապրել Քրիստոնեական արժեքներով: Բացի այդ մենք հույս ունենք, որ սեռական զսպվածությունը մեզ կբերի ամուսնական երջանկության: Մենք համոզված ենք մեր սիրո իսկության մեջ, քանզի իսկական սերը օգնում է դիմագրավել գայթակղություններին: Մենք ուզում ենք մեր ամուսնական առաջին գիշերը այնպես ապրել, որ այն դառնա անմոռանալի իրադարձություն մեր անբողջ կյանքի ընթացքում: Մենք ցանկանում ենք մեկս մյուսիս համար լինել միակն ու անկրկնելին և միանանք իրար հոգեպես ու մարմնապես` ամուսնության խորհրդի մեջ: Մերք ուզում ենք նվիրվել միմյանց անբողջովին` նախ հոգեպես, հետո մարմնապես: Ողջախոհության պահպանումը հեշտ չէ, բայց այն շատ իմաստնություններ է տալիս: Այն օգնում է մեզ ավելի լավ ճանաչել մեկս մյուսիս և ավելի ամրապնել մեր միությունը: մեզանից ոչ մեկը չի օգտվում մյուսի թուլություններից և մեք միշտ մեզ սիրված ենք զգում, դա հիանալի է: Երևի սա ավելի կարևոր է աղջկա համար, այն գիտակցումը, որ տղամարդը սիրում է ոչ միայն քո մարմինը, այլ անբողջությամբ քո անհատականությունը: Դա կապված է նաև անվտանգության զգացումի հետ, քանի որ մենք համոզված ենք, որ միասին ենք նրա համար, որ ստեղծենք ամուր կապ հիմնված սիրո վրա:

            Ու քանի որ դժվար է ահպանել ողջախոհությունը, մենք մեր համար օրենքներ ենք ընդունել և հետևում ենք դրանց: Մենք աշխատում ենք խուսափել այն առիթներից որոնք կարող են սեռական գրգռվածություն առաջացնել: Մենք սովորում ենք հարգել մեկս մյուսին: Մեք շատ ենք զրուցում ու կարդում այս թեմայով ու աղոթում ենք, որպեսի կարողանանք պահպանել ողջախոհության պարգևը: Խնդրում ենք նաև ձեզ, որ աղոթեք մեր համար որպեսզի մենք հոգեպես ուժ ստանանք և կարողանանք ուրախանալ մեր սիրով և սովորենք իսկական սիրել>>:

Մարգարիտա

Երբ ես առաջին անգամ լսեցի Մաքուր Սրտերի շարժման մասին մտածեցի, որ դա շատ արժեքավոր բան է, բայց ժամանակակից աշխարհում իրագործելը ուղղակի անհնարին է: Ընթերցեցի Խոստման աղոթքը, բայց ինձ վում էր, որ ես երբեք չեմ կարողանա այդպիսի խոստում տալ, քանի որ դա շատ դժվար է: Մինչ այդ ինձ հավատացյալ մարդ էի համարում, բայց պարբերական խոստովանանքները, հաղորդությունը և աղոթքը շատ բարձր պահանջներ են, այդ պատճառով որոշեցի որ ՄՍՇ-ն իմ համար չէ: Ես կարդացի այդ աղոթքը և իմ հակազդեցությունը թուլացավ: Ինձ հարց տվեցի. <<Եթե ես սիրում եմ Հիսուսին, ինչո՞ւ պետք է իմ համար դժվար լինի պարբերաբար սուրբ հաղորդությունը ընդունել, ինչո՞ւ  չպետք է կարողանամ ամեն օր ժամանակ հատկացլե Սուրբ գրքի ընթերցանության համար>>: Ո՛չ, ես հասունացել էի ՄՍՇ-ի համար, բայց վախենում էի անհաջողության մատնվելուց: Բացի այդ ինձ թվում էր որ ես <<շատ ծեր>> էի դրա համար: Երբ ես որոշեցի, այնուամենայնիվ, սկսել պատմեցի այդ մասին մի տղամարդուն, որի հետ ես նախկինում հանդիպում էի, փառք Աստծո, մեր մոտ ոչինչ չստացվեց: Նրա մեկնաբանությունները կարճ էին. <<Դու երբեք չես ամուսնանա>>: Այդ պահից սկսած որոշեցի չենթարկվեմ այսօրվա մոդային, որը քարոզում է մինչամուսնական սեռական հարաբերություն: Ես ցանկացա ապրել Հիսուս Քրիստոսի ուսմունքի համաձայն: Նրա հետ և Նրա համար, քազի միայն այդ դեպքում ամեն ինչ իմաստ կունենա:

            Իմ ՄՍՇ-ի շարքերը անցնելուց արդեն բավական ժամանակ է անցել: Այլևս բաց չեմ թողնում պատարագը, առանց սուրբ հաղորդություն ընդունելու, իսկ ամենօրյա աղոթքներն ու Սուրբ գրքի ընթերցանությունը նորմալ երևույթ են դարձել: Երբ աղոթում եմ Սուրբ հաղորդության առջև սրտիս մեջ խաղաղություն և հանգստություն է տիրում: Երբեմն սայթակում ու ընկնում եմ, բայց արդեն գիտեմ ում պետք է օգնության կանչեմ: Շատ եմ ցանկանում ամուսնանալ և ընտանիք կազմել, բայց երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից, միայն այն բանի համար, որ ամուսին ունենամ: Ես հավատում ու վստահում եմ Հիսուսին:    

նախորդը   |   հաջորդը վերադարձ

Copyright © Wydawnictwo Agape Sp. z o.o. ul. Panny Marii 4, 60-962 Poznań, tel./ fax: 61/ 852 32 82 | tel. 61/ 647 26 86