Մաքուր սրտերի շարժումը ամուսինների համար

2012-01-23

հեղինակ: Հայր Մեչիսլավ Պետրովսկի և խմբագրակազմ

 

Պարզվում է երեխայի ծնունդը շատ ավելի մեծ նշանակություն ունի` թափանցելով հավերժության խորքերը. Մայրությունը անբաժանելի կերպով կապված է փրկության հետ:

            Իհարկե, առաջին հերթին խոսքը գնում է մոր փրկության մասին, որը երեխային կյանք է տալիս: Ամեն մարդ հասկանում է, որ այդ մասով կինը անկրկնելի է, քանի որ ոչ մի տղամարդու չի հաջողվել երեխա ծնել: Կնոջ անբողջ օրգանիզմը այնպես է կառուցված, որ հնարավոր լինի հղիացումն ու երեխայի ծնունդը: Կնոջ օրգանիզմի անբողջ հորմոնային համակարգը այնպես է դասավորված, որ ապահովի պտղաբերությունը: Անբողջ հոգեբանութունն ու էմոցիաները այնպես են դասավորված, որ կինը կարողանա տարբերի և հասկանա երեխայի անբողջ պահանջմունքները: Լրիվ բնական է, որ մայրության գաղափարը լիովին համահունչ է փրկության` Աստվածային ծրագրի հետ:

            Սակայն, չպետք է մոռանալ, որ կնոջ կողմից ծննդաբաերած երեխան ամուսնու փրկության հետ ևս կապված է: Տիմոթեոսի նամակի երկրորդ մասը հնչում է այսպես 1 Տիմ. 2,15. Եթե ապրի հավատի, սիրո, սրբության և բարեգոործության մեջ: Ամուսինների հավատն ու փոխադարձ սերը նրանց բերում է համատեղ փրկության, ինչպես նաև այն երեխայի փրկության, որին կյանք են տվել:

            Իզուր չէ, որ Աստվածաշունը մայրության ու փրկության մասին միաժամանակ է խոսում: Ամուսինները միմյանց սրբացում են նաև սեռական կյանքի մեջ, բայց մի պայմանով, որ նրանք իրենց սեքսուաությանը վերաբերվեն, իբրև Աստծո պարգև: Եթե հրաժարվում են ծնողներ դառնալու հնարավորությունից` օգտագործելով հակաբեղմնավորիչներ, և Աստված մի արասցե, արհեստական վիժաման մասին են մտածում, սրբապղծություն են կատարում և փակում են իրենց փրկության ճանապարհը: Այդպիսին է Փրկության համար Աստծո ծրագիրը կապված պտղաբերության հետ: Աշխարհը ստեղծելուց հետո Աստված ստեղծեց տղամարդուն ու կնոջը: Եվ ստեղծեց Աստված մարդուն իր կերպարի նման, կնոջն ու տղամարդուն ստեղծեց Նա: Եվ օրհնեց նրանց Աստված ու ասեց. Աճեք ու բազմացեք և լցրեք երկիրը: (ծն. 1,27-28): Այսպիսով, Աստված մարդուն իր արաչագործությունից մի մասնիկ տվեց. Նա աշխարը մարդկանցով լցնելը թողեց մարդուն` հաձնարարելով դա կնոջն ու տղամարդուն: Սերունդ տալով, ամուսինները Աստծո հետ մեկտեղ ստեղծում են Աշխարհը: Աստված ցանկանում է, որ նրանք սովորեն Սիրել իրեն պատասխանատվությամբ ու սիրով վերաբերվեն բոլորին` հատկապես երեկխաներին, որ Նա է նվիրում նրանց: Վերջնական հաշվով ոչ թե ծնողներն են երեխաներին կյանք տալիս այլ Աստավծ` հաֆեց հաիմ (կյանք սիրող):

            Դրա համար անհրաժեշտ է, որ ամուսինները հաճախակի աղոթեն, ընդունեն եկեղեցու խորհուրդները և թույլ տան Սուրբ Հոգուն օրհնի իրենց: Նրա շնորհիվ ամուսինները կարող են օգտվել իրենց սեռականությունից Աստծո ծրագրի համաձայն` պատրաստ լինելով ընդունել նոր կյանք, ստեղծել սիրո և փոխադարձ վստահության մթնոլորտ ընտանեկան օջախի շուրջ: <<Այսօր հատուկ կերպով անհրաժեշտ է նրանց վկայությունը: Անհրաժեշտ են ընտանիքներ, ովքեր թույլ չեն տա, որ ժամանակակից մշակութային հոսանքները տանեն իրենց: Ներշնչվեն բարոյականությամբ և պատրաստ լինեն նախ և առաջ եկեղեցու և հասարակության առջև իրենց կոչումը կատարելու>> (Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդ): Ամուսինները պետք է սիրո միսիոներներ լինեն` ծառայեն մեկը մյուսին և դաստիարակեն երեխաներին: Նրանք անբողջ աշխարհի համար պետք է Աստվածային սիրո նշանը լինեն: Աստված մեզանից սպասում է պտղաբերության պատասխանատու և խելամիտ օգտագործում: Բանականությունն ու պատասխանատվությունը մինիմալ գիտելիքներ են պահանջում տրված նվերը ճիշտ օգտագործելու համար: Հռոմի Պապ Պողոս վեցերորդը հիշեցնում է, որ պատասխանատու ծնողներ են դառնում այն ամուսինները, ավքեր առաջնորդվում են բանական և մեծահոգի մտածելակերպով, որոշել են ընդունել շատ երեխաներ և հարգում են բարոյականության օրենքները:

            Այսօր ոչ ոք չի կարող ասել, որ ընտանիքի պլանավորման բնական մեթոդները նրա համար անհասանելի են: Կաթողիկե շատ թեմերում գործում են կոնսուլտացիաների կենտրոններ և պատրաստ են աջակցություն չուցաբերել` տրամադրելով համապատասխան գրականություն: Մեր կայքում (www.liubite.org) անվճար հասանելի են գրքեր, որոնք թույլ են տալիս հետևել ընտանիքի պլանավորման բնական մեթոդներին: Մենք կարող ենք բողոքել միայն մեր ալարկոտությունից և ԶԼՄ-ների այն քարոզից, որ հակաբեղմանվորիչներն ու արհեստական վիժում առաջացնող միջոցները խնդրի միակ լուծումն են: Բայց ԶԼՄ-ները հակված չեն մեր երջանկության ու առողջության մասին մտածելուն նրանք ավելի շատ ցանկանում են մոլորեցնել մեզ, որ մենք դրամ ծաղսենք այնպիսի բաների վրա, որոնք պետք չեն մեզ և վնասում են մեր առողջությանն ու ամուսնական կայանքին: Բայց Աստված, որ մեր փրկության համար տվեց իր միածին որդուն, մեզ բազում հնարավորություններ է տալիս այդ փրկությունից օգտվելու համար: Դրանցից մեկը- սրբազան ամուսնական հարաբերություններն են` պատրաստ ընդունել նոր կյանք:

Միրոսլավ Ռուցկի

Մենք բոլորս տեսնում ենք թե ինչպես է չարիքը հարձակվում և փորձում ոչնչացնել Քրիստոնեա ընտանիքները, որոնք Հովհաննես Պողոս 2-րդի խոսքերով դարձել են փոքրիկ եկեղեցիներ, որտեղ արտացոլվում և ապրում է Հիսուսի եկեղեցու խորհուրդը: Անհրաժեշտ է, որ ամեն մարդ անմիջապես միանա ընտանիքի փրկության գործին` աջակցություն ցուցաբերելով նրա արժեքներին ու պահանջներին: Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը հատուկ կերպով խնդրում է, որ մենք սիրենք ընտանիքը: Familiaris consortio փաստաթղթի եզրափակիչ խոսքերի մեջ նա ասում է. <<Այս հանձնարարությունը հստակ է և պահանջելի>>: Այս խոսքերը դարձան պատճառը ստեղծելու համար <<Մաքուր սրտերի շարժում ամուսինների համար>>: Այսպիսով մենք ցանկանում ենք օգնել ամեն մի ամուսնական զույգի, գտնել իր իրական կոչումը, գնա Հիսուսի հետևից և աշխարհ բերի Սուրբ Երրորդության սերը: Շարժման գլխավոր կենտերն են.

1.    Մտնելով Ամուսինների մաքուր սրտերի շարժաման մեջ, զույգերը պարտավորվում են ամեն օր աղոթել մեկը մյուսի և իրենց երեխաների համար` վստահելով իրենց ընտանիքը Հիսուս Քրիստոսին: Աղոթքի մեջ ամուսինները լրացուցիչ ուժ են ստանում, որը բխում է ամուսնության խորհրդից (տեսանելի նշանը անտեսանելի Աստծո): Հենց Հիսուս քրիստոսն է հանդիսանում ամուսնական սիրո և իսկական միասնության միակ աղբյուրը: Այդ աղբուրից ամեն մարդ կարող է հագենալ, ով գալիս է մեր մոտ մաքուր սրտով:

2.    Մշտապես մաքուր սրտով ապրելու համար, պետք է խուսափել այն ամենից ինչ Աստվածաշունչն ու Սուրբ եկեղեցին անվանում են մեղք: Եթե չի հաջողվում, ապա անհրաժեշտ է արագ կերպով ազատվել դրանից` զղջումի և խոստովանանքի միջոցով:

3.    Ամուսինների մաքուր սրտերի շարժման անդամները պարտավորվում են ընդունել հղիացված ամեն երեխայի և այնքան ինչքան կտա Աստված: Այսպիսով ամուսինների կարևոր պարտականություներից է դառնում Աստծո ծրագրի հասկացում ու դրան հետևելը: Երեխաները ընտանիքի ամենամեծ գանձն են, չնայած, վերջերս ընդունված է համարել, որ կարիերան, ունեցվածք ու փոերը ավելի կարևոր են: Աստված մեզ նոր կյանք ծնելու հնարավություն է տվել և Նրա աչքին մեծ մեղաչում է, երբ մենք չենք ցանկանում տալ այդ կյանքը, առավելևս երբ արգելում ենք այդ կյանքի աշխարհ գալուն: Բացարձակ անթուլատրելի մեղք է համարվում երեխայի սպանությունը մայրական որովայնի մեջ- լինի դա մեխանիկական կամ քիմիական ընդհատման միջոցները: Եթե ամուսինները արգելում են նոր կյանքի առաջացմանը, կամ եսասիրաբար խուսափում են հղիացումից ապա նրանք դեմ են դուրս գալիս արարչի կամքին:

Ամուսինների մաքուր սրտերի շարժման մեջ ընդգրկվելու համար անհրաժեշտ է, ամուսինները համատեղ ընդգրկումը:

1.  Հակաբեղմնավորիչներից և ժամանակակից աշխարհի <<նորություն-ներից>>  հրաժարվելու որոշում կայացնեն, սրանք քանդում են ամուսնական միասնությունը:

2.  Ընդունեն ապաշխարհության խորհուրդը:

3.  Ընդունեն Սուրբ Հաղորդութունը:

4.  Ընթերցեն խոստման համաշխարհային աղոթքը:

5.  Ամեն օր ընթերցեն աղոթքը և ջանան ապրել աղոթքի համեմատ:

 

Խոստման աղոթք

 

Տեր Հիսուս Քրիստոս շնորհակալ ենք քեզ, որ սիրում ես մեզ անսահման սիրով և մեր սիրո համար տվեցիր Քո կյանքը: Շնորհակալ ենք քեզ, որ Քո սիրով պահպանում ես մեզ չարի ազդեցությունից, օգնում ես վեր կենալ ամեն սայթակումներից և բուժում ես մեր վերքերը: Շնորհակալ ենք Քեզ ամուսնության խորհդի մեջ ներկայության համար, որը մեզ ուժ է տալիս մեր կյանքի ճգնաժամային պահերին: Մենք Քեզ ենք նվիրում մեր հիշողությունը, բանականությունը, կամքը, հոգին ու մարմինը: Խոստանում ենք ամեն օր հանդիպել քեզ մեր աղոթքների, Սուրբ գրքի ընթերցանության, հաղորդության և Սուրբ պատարագի մեջ: Խոստանում ենք պարբերաբար ընդունել ապաշխարհության խորհուրդը, չտրվել միայնությանը և ամեն անգամ վեր կենալ մեղքի մեջ ընկելուց հետո: Մենք խոստանում ենք, չգնել կչարդալ ու չնայել ամսագրեր ու հաղորդումներ պոռնոգրաիկ պարունակությամբ: Խոստանում ենք չօգտագործել հակաբեղմնավորիչներ և վիժում առաջացնող նութեր, երբեք թույլ չտալ արհեստական վիժումի մասին գաղափարն անգամ: Խոստանում ենք ընդունել այն բոլոր կյանքերը, որ դու Կյանքի Աստված կցանկանաս մեզ տալ: Մենք ցանկանում ենք լինել լավ դաստիարակներ և մեր անձնական կյանքով օրինակ լինել նրանց և բերել դեպի Քո սերը: Տեր Հսուս օգնիր մեզ, որ կարողանանք կառավարել մեր էմոցիոնալ ռեակցիաները: Ամենօրյա կյանքի մեջ մեզ քաջություն տուր, որ մենք կարողանանք դիմագրավել ամեն տեսակ չարիքների: Օգնիր հեռու մնալ ալկոհոլից, նիկոտինից և թմրանյութերից: Սովորեցրու մեզ, սիրո կարևորությունը: Ամեն:

 

Անպայման տեղեկացրեք մեր խմբագրություն ձեր` Ամուսիների մաքուր սրտերի շարժման մեջ, ընդգրկվելու ցանկության մասին: Գրեք ձեր հասցեն, ծննդյան ամսաթիվը և ընթերցեք <<Խոստման աղոթքը>>, մենք ձեզ կուղարկենք հատուկ օրհնության գիր և ձեր անունը կգրանցենք <<Մաքուր սրտերի>> գրքում:

 

Թող Աստված օրհնի ձեզ:

 

Հայր Մեչիսլավ Պետրովսկի և խմբագրակազմ 

 

նախորդը   |   հաջորդը վերադարձ

Copyright © Wydawnictwo Agape Sp. z o.o. ul. Panny Marii 4, 60-962 Poznań, tel./ fax: 61/ 852 32 82 | tel. 61/ 647 26 86