Հաղթանակ աղոթքի շնորհիվ

2012-01-23

 

Մարդկայնորեն անհնարին էր թվում: Այդ ժամանակվա օրենքները արհեստական վիժումների իրավունք էին տալիս` չթուլատրելով այդ թեմայով բացատրական հասարակական միջոցառումներ անցկացնել: ԶԼՄ-ները գտնվում էին կոմկուսի մշտական գրաքննության տակ, ոչ ոք իրավունք չուներ պարբերական հրատարակել, կամ նույնիսկ թերթիկներ տպագրեր այդ թեմայով: Արգելված էր նույնիսկ 10 օրինակից ավել պատճենահանում անել առանց կոմկուսի համապատասխան օրգանի թույլտվության: Նույնիսկ մեր կազմակերպության համար հասարակ կնիք չկարողացա պատվիրել, որովհետև նրա վրա Ավետարանից մեջբերում կար… Բժիշկներն ու բուժքույրերը, եթե հրաժարվում էին այսպես կոչված <<Հղիության ընդհատում>> կատարելուց` անմիջապես զրկվում էին աշխատանքից: Նրանք, ովքեր համարձակվում էին այս թեմայի մասին սովորեցնել եկեղեցու ուսմունքը, անմիջապես ռեպրեսիայի էին ենթարկվում  ու աքսորվում: Այդ պատճառով, երբ հղի կինը գինեկոլոգի մոտ էր գնում, առաջին հարցը հնչում էր այսպես. <<Ընդատո՞ւմ ենք, թե՞ կծնեք>>: Այդ պայմաններում աշխարհիկ կաթողիկեների մի փոքրիկ խումբ համագործակցելով ընտանիքի աստվածաբանության ինստիտուտի հետ, որի ղեկավարն էր դոկտոր Վանդա Պուլտավսկան (ընտանիքի հարցերով Պապական խորհրդի անդամ) որոշեց դիմել աղոթքի ուժով սխրանքի` իրականացնելու համար առաջադրված նպատակը: Ինչպիսին էր այդ աղոթքի ազդեցությունը, պատասխանը հնչում է. Հսկայական. Ամենամեծ հաջողությունը կայանում էր ոչ թե նրանում, որ Լեհաստանում փոխեցին հանցագործ օրենքը և ընդունեցին նորը` որը պաշտպանում էր չծնված երեխաների կյանքը: Իհարկե, այդպիսի օրենքը շատ արհրաժեշտ է, բայց ավելի կարևոր է այն, թե ի՞նչ տեղի ունեցավ մեր հասարակության գիտակցության մեջ: Այսօր որոշ գործիչներ փորձում են ներշնչել մեզ, որ կյանքը պահպանող օրենքը, ազատության սահմանափակման անցանկալի երևույթ է` թելադրված Կաթողիկե եկեղեցու կամ այլ միջնադարյալ կառույցի կողմից: Բայց մեր երկրում արհեստական վիժման թիվը զգալիորեն նվազել էր մինչ համապատասխան օրենքի ընդունումը: Հենց այդպիսին է եղել դեպքերի հաջորդականությունը, նախ մարդկանց մոտ արթնացել է գիտակցությունը, իսկ հետո ընդունվել է օրենքը: Մինչ կյանքի մասին իրավաբանական օրենքի ընդունումը` 1992 թվականին, Լեհաստանում արվել էր 11 640 արհեստական վիժում- գրեթե 12 անգամ ավելի քինչ քան 1980 թվականին: Վերջին պետական զեկույցում արհեստական վիժման մասին կարելի է կարդալ. <<վերջին տարիների ընթացքում զգալիորեն նվազել է այն մարդկանց թիվը, ովքեր կողմ են արհեստական վիժման գաղափարին, եթե կինը գտնվում է ծանր անձնական առողջական վիճակում(15 կետեր 2002 թվականի համեմատ), կամ ուղակի չի ուզում ծննդաբերի (9 կետ 1999 թվականի հետ համեմատ)>>: Արհեստական վիժման իրավունքի չսահմանափակման համար այսօր պայքարում են Լեհերի միայն 5%-ը:

            2005 թվականին մենք մի ծրագիր մշակեցինք, որը ավելի է համապատասխանում ներկայիս հասարակական պայմաններին: Նախ մենք շնորհակալական աղոթք բարձրացրեցինք առ Աստված, որ Նա լսեց մեր խնդրանքները: Երկրորդ մենք ավելացրինք երկու նոր խնդրանքներ, որ մեր հասարակության մեջ ավելանա հարգանքը չծնված կյանքի, հիվանդների ու ծերերի հանդեպ: Ինչպես նաև այնպիսի օրենքի ընդունման համար, որ պահպանի մարդկային կյանքը ծննդյան պահից սկսած, մինչև բնական մահը: Մեր փորձի արդյունքում ձևավորվեց համաշխարհային ակցիա <<Աղոթք կյանքի համար>>: Ամեն մարդ կարող է միանալ ակցիային և աղոթի իր երկրի համար: Այդ ակցիայի կարգախոսը դարձավ երանելի Հովհաննես Պողոս 2-ի խոսքը. <<Անհապաղ մեծ աղոթք է պետք կյանքի պահպանման համար, որը կտարածվի անբողջ աշխարհում>>:

Տեխնիկական գիտությունների դոկտոր

Անտոն Զեմբա

Կրակով, Լեհաստան

<<Աղոթք կյանքի համար>> ակցիայի հիմնադիր 

նախորդը   |   հաջորդը վերադարձ

Copyright © Wydawnictwo Agape Sp. z o.o. ul. Panny Marii 4, 60-962 Poznań, tel./ fax: 61/ 852 32 82 | tel. 61/ 647 26 86