Այսօր է: Ուրբաթ 18.05.2012

Հովհաննես Պողոս Բ Պապն արդեն երանելի է

2011-05-04
հեղինակ: news.am

 

Հովհաննես Պողոս II Պապը պաշտոնապես ճանաչվել է երանելի: Դա առաջին կարեւոր քայլն է, նրա հետագա կանոնիզացիայի համար:

Հովհաննես Պողոս II-ին սրբերի շարքը դասելու մասին խոսակցություններն սկսվել են անմիջապես նրա մահից հետո, սակայն նման որոշման համար, Կաթոլիկ եկեղեցու կանոններով, հրաշք է անհրաժեշտ եղել եւ հրաշքը կատարվել է:

Մայիսի 1-ին պոնտիֆիկի բեատիֆիկացիայի մասին հայտարարել է Բենեդիկտոս XVI Պապը` Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ ներկա են եղել միլիոնավոր ուխտագնացներ:

Հռոմում բացելով պաշտոնական արարողությունը, Բենեդիկտոս XVI-ը իր ձեռքն է առել Հովհաննես Պողոսի արյունով լի անոթը: Այն վերցրել էին նրա մահից առաջ:

Արծաթե անոթը հրապարակ է բերել Մարի Սիմոն-Պիեռը: Հենց նա` ֆրանսիացի միանձնուհին է իրական հրաշքը, ով հրաշքով փրկվել էր Պարկինսոնի հիվանդությունից:

Այդ հրաշքը, որին բժիշկները չեն կարողացել բացատրություն տալ, գխավոր ապացույցն է դրաձել Հովհաննես Պողոս II-ին երանելի համարելու հարցում:

 

www.news.am

նախորդը   |   հաջորդը վերադարձ