Այսօր է: Ուրբաթ 18.05.2012

Եվ մի' եղիր անհավատ, այլ հավատացյալ (Հովհ. 20, 27)

2011-04-26
հեղինակ: Հ.Մ.Պետրովսկի SChr

Երբ մարդը գիտակցելով արհամարհում է ճշմարտությունը Հիսուսի Հարության մասին, և ապրում է այնպես, կարծես Աստված չկա, այդպիսով կորցնում է իր հոգու փրկության հնարավորությունը: Դա մարդու ամենամեծ ողբերգությունն է:

 

Երբ Հարությունից հետո վերջին անգամ Հիսուս Քրիստոսը հայտնվեց Առաքյալներին, Նա ասաց նրանց, որպեսզի նրանք Ավետարանը քարոզեին մարդկանց և ավելացրեց. <<Ով որ հավատա ու մկրտվի, կփրկվի, իսկ ով որ չհավատա, կդատապարտվի>>: Մարդու ամենամեծ ողբերգությունը դա Քրիստոսի Հարությանը չհավատալն է, քանի որ այդ ճշմարտությունը` մտածված և կամավոր արհամարհումը, և առանց Աստծո կյանքը զրկում է մարդուն հավերժական կյանքից:
            Ամեն սերնդի մեջ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր ինչպես Առաքյալ Թովմասը կկասկածեն, չեն հավատա, պայմաններ կդնեն. <<Եթե նրա ձեռքերին մեխերի նշանը չտեսնեմ ու իմ մատը մեխերի տեղը չխրեմ, իմ ձեռքը նար կողը չխրեմ, չեմ հավատա>> (Հովհ. 20, 25): Հարությալ Հիսուսը հայտնվեց կասկածամիտ Թովմասին և ասաց. <<Քո մատն այստե'ղ բեր, ու տե'ս իմ ձեռքերը, և քո ձեռքը բե'ր ու իմ կո'ղը խրիր. և մի' եղիր ահավատ, այլ հավատացյալ>> (Հովհ. 20, 27): 
            Նրանք, ովքեր այսօր չեն հավատում, փնտրում կամ կասկածում են, Հարուցյալ Հիսուսը տալիս է պարզ, հասկանալի հշաններ, որոնք կանչում են դեպի հավատ: Հարության վերաբերյալ կա երկու իրեղեն ապացույց. Հիսուսի թաղման կտավը`դրոշմված Նրա տանջված մարմնից, թաշկինակը Մանոպելլոից`դրոշմված Հարուցյալ Հիսուսի կերպարանքով: Թուրինյան Վարշամակի վրա երևում է ապշեցուցիչ պատկեր` Հիսուսի բազմաչարչար մարմինը, դրոշմված վուշե թաշկինակի վրա (երկարությունը 4,36մ. և լայնությունը 1,10մ.), որի մեջ խաչից իջեցնելուց հետո փաթաթել և դրել էին Հիսուսի մարմինը գերեզմանի մեջ: Պատկերը Վարշամակի վրա երևում է, ինչպես լուսանկարչական նեգատիվ (սևանկար), միայն թե արյան թանձրուկները երևում են լուսնակարի վրա, երևում են որպես պոզիտիվ: Ինչպե՞ս է ձևավորվել այդպիսի պատկեր, ժամանակակից գիտությունը իվիճակի չէ ո'չ բացատրել, ո'չ էլ բացահայտել: Պատկերը ամենայն անատոմիական մանրամասնություններով համընկնում է Հիսուսի չարչարանքներին, որ նկարագրված է Ավետարանում: Բազմակողմանի գիտական հետազոտությունները հաստատում են, որ պատկերը` Աստվածային կերպարը Մանոպելլոյից, անկասկած, չի համարվում մարդու ստեղծածը: Մեզ թողնելով իր Աստավածային մարմնի տանջանքների դրոշմվածքը, Հիսուսը ասում է յուրաքանչյուր ժամանակի <<անհավատ Թովմասներին>>. <<Քո մատն այստե'ղ բեր, ու տե'ս իմ ձեռքերը, և քո ձեռքը բե'ր ու իմ կո'ղը խրիր. և մի' եղիր ահավատ, այլ հավատացյալ>> (Հովհ. 20, 27):
<<Քո մատն այստե'ղ բեր, ու տե'ս իմ ձեռքերը, և քո ձեռքը բե'ր ու իմ կո'ղը խրիր. և մի' եղիր ահավատ, այլ հավատացյալ>> (Հովհ. 20, 27):          
Ավելի քան հարյուր տարի է արդեն, տարբեր բնագավառի գիտնականներ զբաղվում են այդ արտասովոր հուշառարկայի` Թուրինյան Վարշամակի ուսումնասիրմամբ: Գիտական աշխարհի հետաքրքրությունը Վարշամակի հանդեպ այնքան մեծ է, որ հայտնվել է նոր գիտություն, որը կոչվում է սինդոնոլոգիա: Հետազոտողները, ովքեր ուսումնասիրում են Վարշամակը, միավորված են STURP (The Shroud of Turin Research Project-Թուրինյան Վարշամակի Հետազոտական Նախագիծ): Բազմամյա գիտական հետազոտությունները միանշանակ հաստատում են, որ Խաչված Մարդու այնպիսի պատկեր, ինչպիսին դա է, որը գտնվում է Վարշամակի վրա, չի կարողացել և չի կարողանա ստեղծել ոչ մի հանճար, ում ձեռքի տակ կլինի, նույնիսկ, ժամանակակից գիտական բոլոր հնարավորությունները: Ժամանակակից գիտությունը նույն կերպով է վերաբերվում նաև Մանոպելլոյի Աստվածային Կերպարին: Վարշամակի վրա Մարդու պատկերը և Հարուցյալ Հիսուս Քրիստոսի կերպարը անձեռակերտ է, ինչպես Գվադալուպեյի Աստվածամոր պատկերը: Քահանայապետ Հովհաննես Պողոս II-ը շատ գիտնականների փաստարկների հիման վրա, առանց տատանվելու ընդուեց, որ Թուրինյան Վարշամակը, թաղման կտավն է, որի մեջ փաթաթվել էր, դաժանորեն ծեծված և մահացած Հիսուսի մարմինը: Թուրինում մայր տաճարի դիմաց քարոզի ժամանակ նա ասաց. <<Սուրբ Վարշամակը ամենաարտասովոր վկան է Զատկի. Նահատակության, Մահվան և Հարության: Համր, բայց միաժամանակ հետաքրքիր, նշանակալից վկա է>> (13.04.1980թ.): Իսկ Սուրբ Հայր Պիոն նշել է. <<Մանոպելլոյի Սորբ Կերպարը դա ամենամեծ հրաշքն է, որ մենք ունենք>>:
նախորդը   |   հաջորդը վերադարձ