

Սիրո Այբուբեն
1.
Հարգանքով վերաբերվիր յուրաքանչյուր մարդու,
սովորիր նրանց մեջ տեսնել Քրիստոսին:
Զգայուն եղիր յորաքանչյուր մարդու հանդեպ
քանզի նա քո եղբայրն է:
2.
Բոլոր մարդկանց մասին մտածիր միայն լավը, վատ մտքերը հեռացրու քեզանից: Աշխատիր ամենավատ բաների մեջ անգամ տեսնել, որեւէ լուսավոր բան:
3.
Բարեհամբյուր վերաբերմունք ցուցաբերիր ուրիշների հանդեպ, մտերիմներիդ մասին վատ բաներ մի խոսիր:
Ներողություն խնդրիր, եթե նեղացրել էս խոսքով: Անբարշտության պատճառ մի՛ դարձիր:
4.
Բոլոր մարդկանց հետ խոսիր սիրո լեզվով: Մի՛ բարձրացրու ձայնդ, մի՛ չարախոսիր, մի՛ վիավորիր: Արցունքների պատճառ մի՛ դարձիր: Հանգստացրու եւ եղիր բարի:
5.
Ներիր բորորին եւ ներիր ամեն ինչ: Հիշաչար մի՛ եղիր: Հաշտեցման համար միշտ առաջին քայլը արա:
6.
Գործիր միշտ բարեկամիդ օգտին: Արա ուրիշներին այն ինչ որ կուզեիր քեզ անեին: Մի՛ մտածիր թե ո՞վ է քեզ պարտք, այլ մտածիր, թե ո՞ւմ էս դու պարտք:
7.
Գործերիդ մեջ ողորմած եղիր:
Շտապիր միշտ օգնել, խորհուրդ տալ, անկեղծ կարեկցիր:
8.
Աշխատիր բարեխղճորեն, քանզի քո աշխատանքի պտուղներից ուրիշներն են օգտվում: Այնպես ինչպես, որ դու էս օգտվում ուրիշների աշխատանքից:
9.
Միացիր հասարակական օգնության եւ օգնիր մերձավորներիդ: Աղքատների եւ հիվանդների հանդեպ ողորմած եղիր: Կիսիր ունեցածդ մերձավորիդ հետ: Բաց աչերք եւ տես քո շորջ ապրող կարիքավորներին:
10.
Աղոթիր բոլորի համար, նույնիսկ ոչ բարեկամների:
| նախորդը | հաջորդը | վերադարձ |
